Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 15-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.03.17/6(485) Հոդ.88
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
24.01.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 մարտի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014116

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

24 հունվարի 2014 թ.

թիվ 15-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով  կազմակերպել Կենտրոնական բանկում և առևտրային բանկերում մետաղադրամների փաթեթավորման, առևտրային բանկերից Կենտրոնական բանկ և հակառակ ուղությամբ կանխիկ դրամի փոխադրումների գործառնությունների իրականացումը,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը և 45-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի ««Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ը հաստատելու մասին» թիվ 199-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում կանխիկ դրամով կատարվող գործառնությունները» կանոնակարգ 9-ի (այսուհետ՝ Կանոնակարգ)`

1) 6.14 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.14 Բանկերի կողմից Կենտրոնական բանկ հանձնելու նպատակով յուրաքանչյուր անվանական արժեքի թղթադրամների ծավալների նվազագույն սահմանաչափերը սահմանվում են Կենտրոնական բանկի և Բանկերի միջև կնքվող դրամարկղային սպասարկման պայմանագրով:»,

2) 6.19 կետը վերջին նախադասությունից հետո լրացնել նոր պարբերությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Բանկերին տրամադրելու նպատակով Կենտրոնական բանկի կողմից Պարկերում փաթեթավորվող մետաղադրամները կարող են փաթեթավորվել առանց սույն կանոնի 6.17 կետով նախատեսված թղթե կամ պոլիէթիլենային փաթեթների մեջ տեղադրելու:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի ապրիլի 7-ին:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահ

Ա. Ջավադյան

 

2014 թ. հունվարի 31

Երևան