Գլխավոր տեղեկություն
Համար
N 810-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.01.2014-14.08.2014)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.07.11/33(907) Հոդ.841
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2012 թվականի N 810-Ն

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 13.09.13 N 991-Ն)

 

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը, 52-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց., փոփ. 13.09.13 N 991-Ն)

1. Հաստատել՝

1) մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային բաղադրիչի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգը, ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և երաշխիքային ֆոնդի միջև տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հատուցվող գումարի իր մասնաբաժինը երաշխիքային ֆոնդին վճարելու և երաշխիքային ֆոնդի կողմից հատուցվող ընդհանուր գումարը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը խմբ. 13.09.13 N 991-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. հուլիսի 3

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 28-ի N 810-Ն որոշման

 

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 13.09.13 N 991-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի շրջանակում մասնակիցների ռեեստրը վարողի կողմից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն ու երաշխիքային ֆոնդին հատուցման դեպքի առկայության փաստի մասին տեղեկացնելու կարգի և ներկայացվող փաստաթղթերի ու տեղեկությունների հետ կապված հարաբերությունները:

2. Եթե սույն կարգով նախատեսված որևէ փաստաթուղթ ուղարկելու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա դա ներկայացվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

3. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները համապատասխանում են «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) նախատեսված սահմանումներին:

 

II. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ՈՒ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(վերնագիրը խմբ. 13.09.13 N 991-Ն)

 

4. Մասնակիցների ռեեստրը վարողն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն և երաշխիքային ֆոնդ է ներկայացնում օրենքով սահմանված հատուցման դեպքի առկայության վերաբերյալ տեղեկանք` համաձայն N 1 ձևի: Տեղեկանքը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Սի-Բի-Էյ-նեթ համակարգի (այսուհետ` Սի-Բի-Էյ-նեթ համակարգ) միջոցով, էքսել ֆորմատով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախօրոք մասնակիցների ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` թղթային տարբերակով կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով: Տեղեկանքը երաշխիքային ֆոնդ ներկայացվում է Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, էքսել ֆորմատով՝ երաշխիքային ֆոնդի կառավարչի կողմից նախօրոք մասնակիցների ռեեստրը վարողին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` երաշխիքային ֆոնդ էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով:

(4-րդ կետը խմբ. 13.09.13 N 991-Ն)

 

III. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(վերնագիրը խմբ. 13.09.13 N 991-Ն)

 

5. Օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` հատուցվող գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հատուցվող մասնաբաժինն ստանալու նպատակով երաշխիքային ֆոնդը հատուցման դեպքի առկայության փաստը հաստատված համարելու դեպքում օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում վճարման հայտ և կից վճարման հանձնարարագիր` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հրամանով հաստատված ձևի, Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության ֆինանսերի նախարարության կողմից նախօրոք երաշխիքային ֆոնդի կառավարչին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` թղթային տարբերակով կամ էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով:

(5-րդ կետը խմբ. 13.09.13 N 991-Ն)

 

 IV. ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԻ՝ ԳՆԱՃՈՎ ՃՇԳՐՏՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

6. Մասնակցի կողմից կուտակային վճարներ կատարելու ամբողջ ժամանակահատվածի համար նրա կողմից կատարված կուտակային վճարների` գնաճով ճշգրտումը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝

Ներմուծեք նկարագրությունը_2834,

որտեղ`

1) ԿՎգնաճով ճշգրտված ընդհանուր-ը մասնակցի կողմից կուտակային վճարներ կատարելու ամբողջ ժամանակահատվածի համար նրա կողմից կատարված կուտակային վճարների` գնաճով ճշգրտված մեծությունն է.

2) N-ը մասնակցի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին մասնակցելու օրվանից սկսած մինչև օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացնելու օրը կուտակային վճարներ կատարելու տարիների թիվն է.

3) ԿՎո-ն ո-րդ տարվա ընթացքում մասնակցի կողմից կատարված կուտակային վճարների գումարն է՝ տարեվերջի դրությամբ.

4) iո-ն ո-րդ տարվան համապատասխանող տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշն է՝ արտահայտված միավորի մասերով: Ընդ որում, ո-ը փոփոխվում է տարիների հետընթաց հաշվարկով:

(6-րդ կետը փոփ. 13.09.13 N 991-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված բանաձևում մասնակցի կողմից օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կենսաթոշակ ստանալու մասին դիմում ներկայացվելու տարվա համար կուտակային վճարը գնաճով չի ճշգրտվում: Այն դեպքում, երբ մասնակցի կողմից կատարված կուտակային վճարների գնաճով ճշգրտման ժամանակ դեռևս առկա չէ տվյալ տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշը, ապա հիմք է ընդունվում նախորդ տարվա տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշը:

8. Սույն գլխում օգտագործված տարեկան միջին գնաճի տեմպի պաշտոնական ցուցանիշ է համարվում Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված գնաճի միջին ցուցանիշը տվյալ տարվա համար:

 

V. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

(բաժինը լրաց. 13.09.13 N 991-Ն)

 

9. Երաշխիքային ֆոնդը մասնակիցների ռեեստրը վարողից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակիցների կողմից կատարված վճարների և կենսաթոշակային հաշվում առկա միջոցների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով էքսել ֆորմատով՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից նախօրոք երաշխիքային ֆոնդի կառավարչին տրված հասցեով, իսկ անհնարինության դեպքում` թղթային տարբերակով կամ էլեկտրոնային կրիչով առձեռն մուտքագրվելու միջոցով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ներկայացնում տեղեկանք` համաձայն N 2 ձևի, որում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 61 և ավելի տարեկանը լրացող այն մասնակիցների (բացառությամբ արդեն կենսաթոշակ ստացող կամ ստացած մասնակիցների, այն մահացած մասնակիցների, որոնց համար մասնակիցների ռեեստրը վարողը շարունակում է վարել կենսաթոշակային հաշիվները մինչև փայերի ժառանգումը կամ ժառանգման ժամկետի ավարտը, և այն անձանց, որոնք իրենց պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ստացել են նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը) վերաբերյալ տվյալները, որոնց պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը հաշվետու օրվա դրությամբ փոքր է տվյալ մասնակցի կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի (ճշգրտված տարեկան գնաճով) 120%-ից:

(9-րդ կետը լրաց. 13.09.13 N 991-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Ձև N 1

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

ՀԱՏՈՒՑՄԱՆ ԴԵՊՔԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Հղման համարը` ……….

3. Հատուցվող գումարը՝ երաշխիքային ֆոնդի հաշվին

4. Սպասարկող բանկի անվանումը

2. Հատուցվող գումարը՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին

     

5. Հաշվեհամարը

6. Հաշվետիրոջ անվանումը

   

7. Վճարման ամսաթիվը՝  _____ _____________ 20 թ.

(աղյուսակը փոփ. 13.09.13 N 991-Ն)

 

Տեղեկանքի լրացման ուղեցույցը

 

1. «1. Հղման համարը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից հատուցման դեպքի առնչությամբ գեներացված եզակի հղման համարը:

2. «2. Հատուցվող գումարը՝ ՀՀ պետական բյուջեի հաշվին» վանդակում լրացվում է մասնակցի համար օրենքի 50-րդ հոդվածով սահմանված տարբերության գումարի` ՀՀ պետական բյուջեի հաշվին փոխհատուցվող մասը` համաձայն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի:

(2-րդ կետը փոփ. 13.09.13 N 991-Ն)

3. «3. Հատուցվող գումարը՝ երաշխիքային ֆոնդի հաշվին» վանդակում լրացվում է մասնակցի համար օրենքի 50-րդ հոդվածով սահմանված տարբերության գումարի` երաշխիքային ֆոնդի հաշվին փոխհատուցվող մասը` համաձայն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի:

4. «4. Սպասարկող բանկի անվանումը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողին սպասարկող այն բանկի անվանումը, որտեղ գտնվող հաշվում պետք է վճարվի հատուցվող գումարը:

5. «5. Հաշվեհամարը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողին սպասարկող բանկում գտնվող հաշվի համարը:

6. «6. Հաշվետիրոջ անվանումը» վանդակում լրացվում է մասնակիցների ռեեստրը վարողի լրիվ ֆիրմային անվանումը:

7. «7. Վճարման ամսաթիվը» վանդակում լրացվում է հատուցվող գումարը վճարելու ամսաթիվը:

 

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

61 ԵՎ ԱՎԵԼԻ ՏԱՐԵԿԱՆԸ ԼՐԱՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՐԴԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՑՈՂ ԿԱՄ ՍՏԱՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ԱՅՆ ՄԱՀԱՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՀԱՄԱՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՎԱՐԵԼ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՓԱՅԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՒՄԸ ԿԱՄ ԺԱՌԱՆԳՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԸ ԵՎ ԱՅՆ ԱՆՁԱՆՑ, ՈՐՈՆՔ ԻՐԵՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐՆ ՍՏԱՑԵԼ ԵՆ ՆԱԽՔԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՆԱԼԸ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՑ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ (ՖՈՆԴԵՐԻ) ՓԱՅԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԵՏՈՒ ՕՐՎԱ ԴՐՈՒԹՅԱՄԲ ՓՈՔՐ Է ՏՎՅԱԼ ՄԱՍՆԱԿՑԻ ԿԱՏԱՐԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄԲՈՂՋ ԳՈՒՄԱՐԻ (ՃՇԳՐՏՎԱԾ ՏԱՐԵԿԱՆ ԳՆԱՃՈՎ) 120%-ԻՑ

 

Մասնակցի տարիքը

Թիվը

Կուտակային վճարների համախառն մեծությունը

Կուտակային վճարների համախառն մեծությունը (ճշգրտված տարեկան գնաճով)

Կենսաթոշակային հաշվում առկա միջոցների համախառն մեծությունը

Կուտակային վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) և կուտակային հաշվում առկա միջոցների տարբերությունը (5-6)

Տարբերության գումարի`
ՀՀ պետական բյուջեի հաշվին հատուցվելիք մասնաբաժինը

(80%)

տարին

ամիսը

     

1

2

3

4

5

6

7

8

 Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ Կատարած վճարների
(ճշգրտված տարեկան գնաճով) 100%

               
               
               
               
               
               
               

Կատարած վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 100% < Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ Կատարած վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 110%

               
               
               
               
               
               
               

Կատարած վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 110% < Կենսաթոշակային հաշվում առկա միջոցներ Կատարած վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) 120%

               
               

Հաշվետու օր ………………………………………………………………

 

Տեղեկանքի լրացման ուղեցույցը

 

1. «Հաշվետու օր» տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանին նախորդող օրվա ամսաթիվը՝ օրը, ամիսը, տարեթիվը ֆորմատով:

2. «Մասնակցի տարիքը» սյունակի «տարի» ենթասյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում 61 և ավելի տարեկանը լրացող մասնակիցների տարիքը՝ ըստ յուրաքանչյուր տարիքի (61 տարեկան, 62 տարեկան, 63 տարեկան և այլն), իսկ «ամիսը» ենթասյունակում լրացվում է այն ամիսը, որի ընթացքում լրանում է մասնակցի համապատասխան տարիքը (հունվար ամսվա համար նշվում է 1, փետրվար ամսվա համար՝ 2, մարտ ամսվա համար՝ 3 և այլն): Ընդ որում, մասնակցի տարիքը լրացվում է ըստ մասնակցի տարիքը լրանալու հերթականության և աճման կարգի:

3. «Թիվը» սյունակում լրացվում է «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքին համապատասխանող մասնակիցների թիվը (օրինակ` մասնակիցների թիվը, որոնց 61 տարեկանը լրանում է հունվար ամսին կամ մասնակիցների թիվը, որոնց 63 տարեկանը լրանում է փետրվար ամսին և այլն):

4. «Կուտակային վճարների համախառն մեծությունը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների ընդհանուր գումարը՝ ըստ «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքի:

5. «Կուտակային վճարների համախառն մեծությունը (ճշգրտված տարեկան գնաճով)» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակիցների կողմից կատարված պարտադիր կուտակային վճարների ընդհանուր գումարը՝ ճշգրտված տարեկան գնաճով՝ ըստ «Մասնակցի տարիքը» սյունակում նշված յուրաքանչյուր տարիքի:

6. «Կենսաթոշակային հաշվում առկա միջոցների համախառն մեծությունը» սյունակում լրացվում է հաշվետու օրվա դրությամբ մասնակցի պարտադիր կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարը:

7. «Կուտակային վճարների (ճշգրտված տարեկան գնաճով) և կուտակային հաշվում առկա միջոցների տարբերությունը» սյունակում լրացվում է 5-րդ և 6-րդ սյունակներում լրացված տվյալների տարբերությունը:

8. «Տարբերության գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հատուցվելիք մասնաբաժինը (80%)» սյունակում լրացվում է 7-րդ սյունակում լրացված գումարի 80%-ը` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հատուցվելիք մասնաբաժինը:

(ձևը լրաց. 13.09.13 N 991-Ն)

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 13.09.13 N 991-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

հունիսի 28-ի N 810-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՎՃԱՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

(վերնագիրը խմբ. 13.09.13 N 991-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և երաշխիքային ֆոնդի կողմից Հայաստանի Հանրապետության կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողին` մասնակցի կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, և նրա կենսաթոշակային հաշվում առկա պարտադիր կենսաթոշակային ֆոնդի (ֆոնդերի) փայերի հաշվարկային արժեքների հանրագումարի տարբերության (այսուհետ` հատուցվող գումար)` օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված մասնաբաժնին համապատասխանող չափով տարբերության գումարի` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մասնաբաժնի` երաշխիքային ֆոնդին վճարելու և երաշխիքային ֆոնդի կողմից հատուցվող ընդհանուր գումարը մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը խմբ. 13.09.13 N 991-Ն)

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները համապատասխանում են օրենքով նախատեսված սահմանումներին:

 

II. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻՆ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐԻ ԻՐ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՎՃԱՐՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 13.09.13 N 991-Ն)

 

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը երաշխիքային ֆոնդից Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 28-ի N 810-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ բաժնով սահմանված վճարման հայտն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հատուցվող գումարի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հատուցվող մասնաբաժինը վճարում է երաշխիքային ֆոնդի` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացված դրամական հաշվին (այսուհետ` հաշիվ)՝ Բանկ-մեյլ համակարգով:

(3-րդ կետը խմբ. 13.09.13 N 991-Ն)

 

III. ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՀԱՏՈՒՑՎՈՂ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 13.09.13 N 991-Ն)

 

4. Երաշխիքային ֆոնդի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին հատուցվող ընդհանուր գումարը վճարվում է օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում մասնակիցների ռեեստրը վարողի հաշվին՝ Բանկ-մեյլ համակարգով՝ նշելով մասնակիցների ռեեստրը վարողի տեղեկատվական համակարգի կողմից յուրաքանչյուր հատուցման դեպքի առնչությամբ գեներացված եզակի հղման համարը:

(4-րդ կետը խմբ. 13.09.13 N 991-Ն)

(հավելվածը խմբ. 13.09.13 N 991-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան