Գլխավոր տեղեկություն
Համար
N 1328-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 նոյեմբերի 2013 թվականի N 1328-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱԿ-Ի ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ԲԱՆՋԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՄՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև «Բանջարաբուծության և սերմնաբուծության համակարգերի զարգացում» տեխնիկական համագործակցության ծրագրի կնքման առաջարկությանը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 4

Երևան