ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 դեկտեմբերի 2013 թվականի N 1131-Ա
Ա. ՕՐԲԵԼՅԱՆԻ՝ ՎԱՇԻՆԳՏՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ 2013 թվականի նոյեմբերի 18-20-ը Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող «Իրավունքի, արդարադատության և զարգացման շաբաթ 2013» խորագրով համաժողովին մասնակցելու, իսկ նոյեմբերի 20-22-ը տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ա. Օրբելյանի՝ 2013 թվականի նոյեմբերի 18-22-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Օրբելյանի՝ Վաշինգտոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|