Գլխավոր տեղեկություն
Համար
N 1276-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.11.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 նոյեմբերի 2013 թվականի N 1276-Ա

 

ԳՈՒՅՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 430-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Դավիթ» առևտրի տուն» փակ բաժնետիրական ընկերության կողմից (այսուհետ՝ ընկերություն) Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած 242,166.40 ԱՄՆ-ի դոլար պարտքի դիմաց` որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն ընդունել ընկերության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Հ. Քոչարի N 4 շենքի NN 2 և 3 շինությունները և Հ. Քոչարի N 4/6 հասցեում գտնվող տարածքը` 250.8, 36.2 և 12.0 քառ. մետր մակերեսներով (ընդամենը` 299 քառ. մետր մակերեսով) և օգտագործման ու սպասարկման համար առանձնացված համապատասխանաբար 0.04524 հեկտար (ընդհանուր համատեղ սեփականություն), 0.04524 հեկտար (ընդհանուր համատեղ սեփականություն) և 0.00298 հեկտար մակերեսներով հողամասերը (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականներ՝ N 16072013-01-0238, N 26092013-01-0314 և N 16072013-01-0224) (այսուհետ՝ գույք)` գույքն ամրացնելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության «Միգրացիոն պետական ծառայության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով` 2013 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը 98718500 դրամ է, որից՝

1) Հ. Քոչարի N 4 շենքի N 2 շինության շուկայական արժեքը կազմում է 79790000 դրամ.

2) Հ. Քոչարի N 4 շենքի N 3 շինության շուկայական արժեքը կազմում է 14501000 դրամ.

3) Հ. Քոչարի N 4/6 հասցեում գտնվող տարածքի շուկայական արժեքը կազմում է 4427500 դրամ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո և ընկերության կողմից գույքի արժեքի որոշման համար նախատեսված 216192 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Դավիթ» առևտրի տուն» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետից բխող համապատասխան պայմանագրի կնքումը՝ պայմանագրից բխող նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով ընկերության միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված պայմանագրում սահմանել, որ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած 242,166.40 ԱՄՆ-ի դոլար պարտքը համարվում է մարված, իսկ ընկերության` սույն որոշման կատարումից բխող հարկերն ու տուրքերը ենթակա են վճարման` ընկերության միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետին՝ սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել «Դավիթ» առևտրի տուն» փակ բաժնետիրական ընկերության հետ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 26

Երևան