Գլխավոր տեղեկություն
Համար
N 353-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.12.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.02/32(476) Հոդ.316
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
16.10.2013
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 60013433

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

16 հոկտեմբերի 2013 թ.  

ք. Երևան

N 353-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 105-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի ապրիլի 10-ի «Ջերմամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» N 105-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ ջերմամատակարարման համակարգի լիցենզավորված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով լիցենզավորված գործունեության վերաբերյալ տեխնիկատնտեսական տեղեկատվությունների ներկայացման կարգը լրացնել նոր 1.1 կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Ջերմամատակարարման համակարգում արտադրության, փոխադրման, բաշխման լիցենզիա ունեցող անձինք սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը ներկայացնում են արտադրության, փոխադրման, բաշխման գործունեություններն սկսելու պահից:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ հանրային ծառայությունները 

կարգավորող հանձնաժողովի

նախագահի տեղակալ`

Շ. Կիրակոսյան