Գլխավոր տեղեկություն
Համար
N 1074-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 նոյեմբերի 2013 թվականի N 1074-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետությունում պետական, համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների գույքագրման ու տվյալների վերլուծման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Պետական, համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտները գույքագրող ու տվյալները վերլուծող միջգերատեսչական հանձնաժողովին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետությունում պետական, համայնքային և մասնավոր սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտների շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ մասնավոր հատվածի կողմից շինարարությունը ժամկետին ավարտելու հետ կապված պարտավորությունները չկատարած սուբյեկտների նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. նոյեմբերի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

նոյեմբերի 22-ի N 1074-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն    Կ Ա Զ Մ

 

Պետական, համայնքային ԵՎ մասնավոր սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության օբյեկտները գույքագրող ու տվյալները վերլուծող ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Կարապետյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Ա. Մովսիսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարի-խորհրդական

Մ. Հովհաննիսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետի, ՀՀ քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի տեղակալ

Վ. Մանուկյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ

Ա. Հարությունյան

- «Հայսեյսմշին և ԿՊ ԳՀԻ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Սարգսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Իվանյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի պետ

Խ. Ղալթախչյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ

Ա. Ավետիսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի պետ

Զ. Ղազարյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ապահովման բաժնի պետ

Գ. Սարգսյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի պետական գույքի տնօրինման վարչության պետական գույքի գրանցման և հաշվառման բաժնի պետ

Ա. Չախալյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի «ՍՊԾ» գործակալության շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի գլխավոր մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Հ. Գրիգորյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի քարտուղարության տնտեսավարման և սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ

Պ. Թադևոսյան

- ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի գործերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ

Ս. Հակոբյան

- ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի հաշվառման և հողաշինարարության վարչության հաշվառման բաժնի գլխավոր մասնագետ

Կ. Հովհաննիսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի պետ

Ա. Ալեքսանյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Արմավիրի տարածքային բաժնի պետ

Հ. Ասատրյան

- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ (համաձայնությամբ)

Կ. Դանիելյան

- ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

Ա. Դավայան

- ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

Վ. Կարապետյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Կոտայքի տարածքային բաժնի պետ

Դ. Հովհաննիսյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի  քաղաքաշինության վարչության պետ

Հ. Հովհաննիսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Արարատի տարածքային բաժնի պետ

Ա. Հովսեփյան

- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

Մ. Ղազարյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի պետ

Ժ. Միքայելյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Շիրակի տարածքային բաժնի պետ

Լ. Ներսիսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ

Ս. Պետրոսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժնի պետ

Ա. Ջանջուղազյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնի պետ

Հ. Սարգսյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Արագածոտնի տարածքային բաժնի պետ

Վ. Սարգսյան

- ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

Ա. Ուստաբաշյան

- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ

Ռ. Օթարյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժնի պետ

Վ. Անտոնյան

- ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ

Է. Ավետիսյան

- ՀՀ Արարատի մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ

Ռ. Ներսեսյան

- ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ

Է. Սիմոնյան

- ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ

Կ. Մխոյան

- ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի շինարարության քաղաքականության վարչության պետ (պատասխանատու քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան