Գլխավոր տեղեկություն
Համար
N 1250-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2013 թվականի N 1250-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Էներգետիկայի բնագավառում շուկայի ազատականացման և կանոնների սահմանման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել աշխատանքային խմբին` վեցամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկներ սույն որոշման առաջին կետում նշված էներգետիկայի բնագավառում շուկայի ազատականացման և կանոնների սահմանման վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

դեկտեմբերի 28-ի N 1250-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Ա. Մովսիսյան  

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

(աշխատանքային խմբի ղեկավար)

   
Ա. Ղարիբյան  

- ՀՀ Նախագահի գլխավոր խորհրդական (համաձայնությամբ)

   
Ա. Բախշյան  

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

   
Խ. Հակոբյան  

- ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ

   
Ա. Օրբելյան  

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

   
Ա. Աշուղյան  

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական

   
Հ. Ծուղունյան  

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության պետ

   
Տ. Նահապետյան  

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական գործերով պետական շահերի պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ

   
Ա. Բուդաղյան  

- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի լիցենզավորված գործունեության մոնիթորինգի և ներդրումային ծրագրերի վարչության պետ (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան