Գլխավոր տեղեկություն
Համար
N 346-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (08.02.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.04.04/18(892) Հոդ.344
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.03.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.03.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.04.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2012 թվականի N 346-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՀԱՅՏԻ ՁԵՎԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ԱՆՁԻ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ, ԱՈՒԴԻՏՈՐԻ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 262 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասին և 17-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի հայտի ձևը` համաձայն N 2 հավելվածի.

3) աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի ձևը` համաձայն N 3 հավելվածի.

4) հայտարարության ձևը` համաձայն N 4 հավելվածի.

5) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 5 հավելվածի.

6) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած անձի, կառավարման մարմնի ղեկավարի, աուդիտորի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց մասին տեղեկանքի ձևը` համաձայն N 6 հավելվածի.

7) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած ֆիզիկական անձի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 7 հավելվածի.

8) աուդիտ իրականացնող անձի կանոնադրական կապիտալում մասնակցություն ձեռք բերած իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկանքի ձևը` համաձայն N 8 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 262 որոշումը:

 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. մարտի 26

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 346-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզավորման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) և սույն կարգով:

2. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա (այսուհետ՝ լիցենզիա) ստանալու համար պետական կառավարման լիազորված մարմին (այսուհետ՝ լիցենզավորող մարմին) դիմած իրավաբանական անձանց (այսուհետ՝ հայտատու), լիցենզիա ստացած աուդիտորական կազմակերպություններին (այսուհետ՝ աուդիտ իրականացնող անձ) ներկայացվող պայմանները և պահանջները:

3. Լիցենզիան տալիս է լիցենզավորող մարմինը` անժամկետ: Լիցենզիան տրվում է մեկ օրինակից:

4. Լիցենզիայում նշվում են՝

1) լիցենզավորող մարմնի անվանումը.

2) լիցենզիայի սերիան և համարը.

3) լիցենզիան տալու ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.

4) «Լիցենզիա աուդիտորական ծառայությունների իրականացման» բառերը.

5) իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը.

6) լիցենզիայի գործողության ժամկետը.

7) լիցենզավորող մարմնի լիազորված անձի ստորագրությունը և այդ մարմնի` Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքի դրոշմը:

5. Լիցենզիա ստանալու իրավունք ունեցող սուբյեկտները և լիցենզիա ստանալու համար նրանց ներկայացվող պահանջները սահմանվում են օրենքի 26-րդ հոդվածով:

6. Լիցենզիա ստանալու իրավունք ունեցող հայտատուները լիցենզավորող մարմին են ներկայացնում՝

1) հայտ` համաձայն N 2 հավելվածի.

2) իրավաբանական անձի հիմնադիր (մասնակից) հանդիսացող օտարերկրյա իրավաբանական անձի դեպքում` համապատասխան հիմնադիր փաստաթղթերի և պետական գրանցման փաստաթղթի պատճենները և դրանց` նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

3) իրավաբանական անձի լիցենզիայի պայմաններն ապահովող օրենքով սահմանված քանակի աշխատող աուդիտորներին աշխատանքի ընդունելու փաստը հաստատող փաստաթղթերը (աշխատանքային պայմանագրի և (կամ) հրամանի պատճենները).

4) իրավաբանական անձի լիցենզիայի պայմաններն ապահովող աուդիտորների անձնագրերի պատճենները.

5) հայտարարություն` ստորագրված համապատասխան աուդիտորի կողմից, այն մասին, որ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերում նշված աուդիտորի որակավորման վկայականները հայտի ներկայացման օրվա դրությամբ որևէ այլ կազմակերպության աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի պայման չեն ապահովում.

6) կազմակերպության ղեկավարի վերաբերյալ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով և 3-րդ մասով սահմանված պահանջների բավարարումը հաստատող փաստաթղթեր, մասնավորապես`

ա. բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը,

բ. աշխատանքային գրքույկի պատճենը` գործատուի կողմից կնքված (կնիքի առկայության դեպքում) և ստորագրված և (կամ) աշխատանքային պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը,

գ. հայտարարություն` ստորագրված որպես կազմակերպության ղեկավար ներկայացվող անձի կողմից` համաձայն N 4 հավելվածի.

7) իրավաբանական անձի կառավարման մարմնի անդամի կամ նման պարտականությունները կատարող այլ անձի, հիմնադիրների (մասնակիցների), լիցենզիայի պայմաններն ապահովող աուդիտորների և փոխկապակցված ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ տվյալներ` համաձայն NN 5, 6, 7 և 8 հավելվածներում ներկայացված տեղեկանքների.

8) (ենթակետն ուժը կորցրել է 16.01.14 N 20-Ն)

(6-րդ կետը փոփ. 16.01.14 N 20-Ն)

6.1. Լիցենզիան կամ դրա կրկնօրինակը տալու, լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիաների գրանցամատյաններից այլ անձանց տեղեկություններ տրամադրելու, ինչպես նաև այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու, որակավորման քննությանը մասնակցելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով և չափով:

(6.1-ին կետը լրաց. 16.01.14 N 20-Ն)

7. Սույն կարգի 6-րդ կետում նշված փաստաթղթերը կարող են լիցենզավորող մարմին ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով: Էլեկտրոնային համակարգի միջոցով փաստաթղթերը ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

8. Լիցենզիայի հայտը մերժելու վերաբերյալ հարցերը կարգավորվում են օրենքի 26.2-րդ հոդվածով սահմանված կարգով:

9. Եթե օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում լիցենզիայի հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրք, ապա հայտատուն համարվում է լիցենզավորված` օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետին հաջորդող հինգերորդ աշխատանքային օրը և այդ օրվանից իրավունք ունի զբաղվելու աուդիտորական ծառայությունների իրականացմամբ, իսկ լիցենզավորող մարմինը պարտավոր է օրենքի 26.1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետին հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա:

(9-րդ կետը խմբ. 16.01.14 N 20-Ն)

10. Աուդիտորական կազմակերպության ղեկավարի փոփոխության վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը քննում է աուդիտորական ծառայությունների իրականացումը լիցենզավորող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կողմից լիցենզավորող մարմնի ղեկավարին ներկայացվում է եզրակացություն` օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետով սահմանված պահանջներին ղեկավարի համապատասխանության կամ անհամապատասխանության մասին, որի վերաբերյալ լիցենզավորող մարմնի կողմից կայացվում է համապատասխան որոշում` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն:

(10-րդ կետը փոփ. 16.01.14 N 20-Ն)

11. Լիցենզավորող մարմինը վարում է լիցենզիաների գրանցամատյան, որտեղ նշվում են՝

1) աուդիտորական կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և գործունեության վայրը.

2) աուդիտորական կազմակերպության պետական գրանցման վկայականի համարը.

3) լիցենզիայի սերիան և համարը.

4) լիցենզիան տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և գրանցման համարը.

5) լիցենզիայի գործողության ժամկետը.

6) հիմնադիրների (մասնակիցների) կազմը, նրանց մասնաբաժինների չափերը, աուդիտորների վկայականների համարները, դրանք տալու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը.

7) տեղեկություններ լիցենզիայի վերաձևակերպման, դրա գործողության կասեցման, վերականգնման կամ դադարեցման, ինչպես նաև տարեկան պետական տուրքի վճարման ժամկետի մասին.

8) տեղեկություններ աուդիտորական կազմակերպության ղեկավարի փոփոխության մասին.

9) տեղեկություններ աուդիտորական կազմակերպության գտնվելու վայրի և (կամ) գործունեության վայրի փոփոխության մասին.

10) տեղեկություններ հիմնադիրների (մասնակիցների) կազմում, նրանց մասնաբաժինների չափերում տեղի ունեցած փոփոխությունների մասին:

12. Լիցենզիայի գործողության կասեցման և դադարեցման դեպքերը սահմանվում են օրենքով և «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

(հավելվածը փոփ., լրաց., խմբ. 16.01.14 N 20-Ն)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 346-Ն որոշման

 

 

Ձև N 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ա Յ Տ

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

 

Հայտատուի անվանումը

_________________________________________________

   
Կազմակերպական-իրավական ձևը

_________________________________________________

   

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը

___________________________________________________

   
Հայտատուի գտնվելու

հեռախոսահամարը ______________________

վայրը (հասցեն) ________________

էլեկտրոնային կայքի հասցեն

(առկայության դեպքում) ____________________

Հայտատուի գործունեության

իրականացման վայրը (հասցեն) _________________________

 

Կից ներկայացնում եմ պահանջվող փաստաթղթերը, խնդրում եմ տրամադրել աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա:

 

Ներկայացված փաստաթղթերը և տվյալները ճիշտ են,

որի համար ստորագրում եմ` ___________________________________________________

(ստորագրությունը, պաշտոնը, անունը, ազգանունը)

 

Առդիր` թերթ:

___ __________________ թ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 346-Ն որոշման

 

Ձև N 2

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ

 

 

Տրված է

__ ______20 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

____________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 

 

___________________________________________________________

(կազմակերպության գտնվելու վայրը)

Սերիա - ԱԾ N 000

Գործողության ժամկետը` անժամկետ

_______________________

(ստորագրությունը)

Կ. Տ.

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 346-Ն որոշման

 

 Ձև N 3

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

 

Ես`

 

(կազմակերպության անվանումը, ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը)

հայտարարում եմ, որ

1.  Ես չունեմ դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործություն կատարելու համար.
   
2. Ես օրինական ուժի մեջ մտած դատավճռով չեմ զրկվել ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
   
3. Ես լիցենզիա ստանալու համար հայտ ներկայացնելու օրվա դրությամբ քրեական գործով ներգրավված չեմ որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ.
   
4. Ես չեմ ճանաչվել սնանկ և չունեմ չմարված (չներված) պարտավորություններ.
   
5. Իմ գործողությունները չեն հանգեցրել այլ անձի սնանկության (անվճարունակության)

Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել ՀՀ ֆինանսների նախարարությանը:

 

Ստորագրությունը ___________________

Ամսաթիվը

___________________

օրը/ամիսը/տարեթիվը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 346-Ն որոշման

 

Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Աուդիտ իրականացնող անձի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ մասնակցություն ձեռք բերԱԾ անձի, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ, աուդիտորի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց մասին

 

1. Աուդիտ իրականացնող անձի մասնակիցը կամ

կառավարման մարմնի ղեկավարը կամ

աուդիտորը

1. Անվանունը

(անունը, ազգանունը)

_________________________________________________

 

2. Փոխկապակցված իրավաբանական անձի (կազմակերպության) տվյալները

 

2.1. Անվանումը

_______________________________________

2.2. Գտնվելու վայրը

 

2.3. Գրանցման ամսաթիվը

____________

օրը/ամիսը/տարեթիվը

վայրը

______________

3. Տեղեկություններ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցության վերաբերյալ`

 

Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

___________

գումարը

_________

%

այդ թվում՝ ձայնի իրավունք տվող

___________

գումարը

_________

%

4. Տեղեկություններ իրավաբանական անձի մասնակիցների վերաբերյալ

4.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսեր ունեցող իրավաբանական անձինք

Կազմակերպության
անվանումը

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության
չափը (դրամ)

 

Մասնակցության
չափը (%)

1.

     

2.

     
       
       
       

4.2. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսեր ունեցող ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը

 

Բնակության
վայրը

 

Մասնակցության
չափը (դրամ)

 

Մասնակցության
չափը (%)

1.

     

2.

     
       
       
       

5. Տեղեկություններ կազմակերպության կառավարման մարմնի անդամների վերաբերյալ

Անունը, ազգանունը,
անձնագրի համարը

 

Պաշտոնը

 

Կազմակերպությունում
աշխատելու տարիները
(որոնցից՝ նշված պաշտոնում)

1.

   

2.

   
     
     
     
         

6. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ

 

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն

 

Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, ապա օգտագործեք լրացուցիչ թերթեր:

Կազմակերպության անվանումը,
անձի անունը, ազգանունը,
անձնագրի համարը

 

Գտնվելու
(բնակության վայրը)

 

Փոխկապակցվածության
տեսակը

1.

   

2.

   
     
     
     
         

7. Այլ տեղեկատվություն

8. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազորված մարմնին:

 

Անունը, ազգանունը ______________________________________________

 

Ստորագրությունը ________________

Ամսաթիվը

___________________

օրը/ամիսը/տարեթիվը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 346-Ն որոշման

 

Ձև N 5

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Աուդիտ իրականացնող անձի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ մասնակցություն ձեռք բերԱԾ անձի, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ, աուդիտորի հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց մասին

 

1. Մասնակիցը կամ

կառավարման մարմնի ղեկավարը կամ

աուդիտորը

1. Անվանունը

(անունը, ազգանունը)

_________________________________________________

2. Փոխկապակցված ֆիզիկական անձի տվյալները

2.1. Անունը, ազգանունը

_______________________________________

2.2. Բնակության վայրը

 

2.3.Անձնագրի համարը

 _______________

2.4. Փոխկապակցվածության տեսակ

 

3. Տեղեկություններ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում մասնակցության վերաբերյալ.

Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

___________

գումար

_________

%

այդ թվում՝ ձայնի իրավունք տվող

___________

գումար

_________

%

4. Այլ տեղեկատվություն

5. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազորված մարմնին:

 

Անունը, ազգանունը ______________________________________________

 

Ստորագրությունը ________________

Ամսաթիվը

___________________

օրը/ամիսը/տարեթիվը

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 346-Ն որոշման

 

Ձև N 6

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Աուդիտ իրականացնող անձի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ մասնակցություն ձեռք բերած ֆիզիկական անձի վերաբերյալ

1. Ֆիզիկական անձ- մասնակցի տվյալները

1.1. Անունը, ազգանունը, հայրանունը

______________________________

1.2. Սեռը

_________

1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը

____________

օրը/ամիսը/տարեթիվը

1.4. Ծննդավայրը

__________________________________________________

1.5. Քաղաքացիությունը

__________________________________________________

1.6. Անձնագրի սերիան և համարը ___

 

Սոցիալական քարտի համարը

(առկայության դեպքում) 

 

 

_______________

_______________

1.7. Բնակության վայրը (մշտական և բնակության տվյալ պահին)

 

1.8. Հեռախոսահամարը

___________

1.9. Էլեկտրոնային

փոստի հասցեն

______ __

 

1.10. Նշել նախկինում Ձեր ունեցած մյուս բոլոր անունները, դրանք կրելու ժամանակաշրջանը

_________________________________

Անունը, ազգանունը, հայրանունը

_________________________________

Կրելու ժամանակաշրջանը

_____________

օըր/ամիսը/տարեթիվը

 

_________

1.11. Աուդիտ իրականացնող անձի անվանումը, որտեղ մասնակիցը ձեռք է բերել մասնակցություն

________________________________________________________

2. Ձեռք բերված բաժնետոմսեր (փայեր)

2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

___________

գումար

_______ _

%

այդ թվում՝ ձայնի իրավունք տվող

___________

գումար

_________

%

2.2. Յուրաքանչյուր բաժնետոմսի (փայի) վաճառքի գինը

_________

2.3. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ անվանական արժեքը

_________

3. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ

3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մասնակցության համար՝

Կազմակերպության

անվանումը

 

Գտնվելու

վայրը

 

Մասնակցության

չափը (դրամ)

 

Մասնակցության

չափը (%)

1.      
2.      
       
       
       
 

3.2. Այլ մասնակցության համար՝

Կազմակերպության
անվանումը

 

Գտնվելու

վայրը

 

Բաժնետոմսերի

քանակը

 

Անվանական

արժեքը

(դրամ)

1.      
2.      
       
       
       
 

4. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ

 

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն

 

Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, ապա օգտագործեք լրացուցիչ թերթեր:

Կազմակերպության
անվանումը,
անձի անունը, ազգանունը,
անձնագրի համարը

   

Գտնվելու(բնակության
վայրը)

 

Անձի դեպքում աշխատանքի վայրը, պաշտոնը

Փոխկապակցվածության

տեսակը

     
     
     
     
     
     

5. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

6. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազորված մարմնին սահմանված կարգով և ժամկետներում:

     

Ստորագրությունը ___________________

Ամսաթիվը

___________________

օրը/ամիսը/տարեթիվը

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2012 թվականի

մարտի 22-ի N 346-Ն որոշման

 

Ձև N 7

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Աուդիտ իրականացնող անձի ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ մասնակցություն ձեռք բերԱԾ իրավաբանական անձի վերաբերյալ

1. Իրավաբանական անձ-մասնակցի (կազմակերպության) տվյալները

1.1. Անվանումը

 ____________________________________________________

1.2. Գտնվելու վայրը

 

1.3. Գրանցման ամսաթիվը

 

______________

օրը/ամիսը/տարեթիվը

վայրը

_________________

 

1.4. Աուդիտ իրականացնող անձի անվանումը, որտեղ մասնակիցը ձեռք է բերել մասնակցություն

____________________________________________________

2. Ձեռք բերված բաժնետոմսեր (փայեր)

2.1. Բաժնետոմսերի (փայերի) ընդհանուր թիվը

___________

գումար

_______ _

%

այդ թվում՝ ձայնի իրավունք տվող

___________

գումար

_________

%

2.2. Յուրաքանչյուր բաժնետոմսի (փայի) ձեռքբերման գինը

_________

2.3. Բաժնետոմսի (փայի) ընթացիկ անվանական արժեքը

_________

3. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում մասնակցությունների վերաբերյալ

3.1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի մասնակցության համար՝

Կազմակերպության

անվանումը

 

Գտնվելու

վայրը

 

Մասնակցության

չափը (դրամ)

 

Մասնակցության

չափը (%)

1.      
2.      
       
       
       
 

3.2. Այլ մասնակցության համար՝

Կազմակերպության
անվանումը

 

Գտնվելու

վայրը

 

Բաժնետոմսերի

քանակը

 

Անվանական

արժեքը

(դրամ)

1.      
2.      
       
       
       
 

4. Տեղեկություններ կազմակերպության կառավարման մարմնի անդամների վերաբերյալ

Անունը, ազգանունը,

անձնագրի համարը

 

Պաշտոնը

 

 

Կազմակերպությունում

աշխատելու տարիները (որոնցից՝

նշված պաշտոնում)

1.    
2.    
     
     
     
     

5. Տեղեկություններ փոխկապակցված անձանց վերաբերյալ

 

Փոխկապակցվածությունը պետք է դիտարկվի «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 4.1-ին հոդվածի համաձայն

 

Եթե մեկնաբանությունների համար տեղը բավարար չէ, ապա օգտագործեք լրացուցիչ թերթեր:

Կազմակերպության անվանումը,

անձի անունը, անձնագրի համարը

 

Գտնվելու

(բնակության վայրը)

 

Փոխկապակցվածության

տեսակը

1.    
2.    
     
     
     
     

6. Այլ տեղեկատվություն

6.1. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

7. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

 

Ես համաձայն եմ՝ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել լիազորված մարմնին:

 

Տնօրենի անունը, ազգանունը __________________________________________

Ստորագրությունը __________

Ամսաթիվը

___________________

օրը/ամիսը/տարեթիվը

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
16.01.2014, N 20-Ն 08.02.2014, N 346-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան