Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-088-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (11.11.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.27/63(1003) Հոդ.1115
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

 

   

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

1.

Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին

Կ-088-20.09.2012,18.09.2013 -ՖՎ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

   

2.

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին

Պ-324-11.09.2013-ՏՀ-010/0

Հեղինակներ` Տիգրան Ուրիխանյան, Վահան Բաբայան

   

3.

ա) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-329-19.09.2013-ՊԱ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

Կ-3291 -19.09.2013-ՊԱ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

գ) «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և

լրացում կատարելու մասին

Կ-3292 -19.09.2013-ՊԱ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

4.

ա) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Կ-330-20.09.2013-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին

Կ-3301 -20.09.2013-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

5.

ա) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Պ-342-30.09.2013-ՏՀ-010/0

Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Խոսրով Հարությունյան, Հովհաննես Սահակյան, Մնացական Մնացականյան, Արմեն Մխիթարյան, Հակոբ Հակոբյան

 
 

բ) «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Պ-3421 -30.09.2013-ՏՀ-010/0

Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Խոսրով Հարությունյան, Հովհաննես Սահակյան, Մնացական Մնացականյան, Արմեն Մխիթարյան, Հակոբ Հակոբյան

 

6.

ա) Հաշվապահական հաշվառման մասին

Կ-085-17.09.2012-ՖՎ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

 
 

բ) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին

Կ-0851 -17.09.2012-ՖՎ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

7.

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և

փոփոխություն կատարելու մասին

Պ-176-11.12.2012,08.11.2013 -ՊԻ-010/0

Հեղինակներ` Ռուբիկ Հակոբյան, Զարուհի Փոստանջյան, Թևան Պողոսյան

   

8.

ա) «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

Պ-337-26.09.2013,05.11.2013 -ԱՄ-010/0

Հեղինակներ` Գագիկ Մինասյան, Արա Բաբլոյան

   
 

բ) «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին

Պ-3371 -05.11.2013-ԱՄ-010/0

Հեղինակներ` Գագիկ Մինասյան, Արա Բաբլոյան

   

9.

«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին

Կ-359-09.10.2013-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

 

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

 

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

 

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը

Կոդը և հեղինակները

1.

 

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի

2014 թվականի գործունեության տարեկան ծրագիր

372-30.10.2013-ՖՎ

   

2.

 

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ

պալատի նախագահի նշանակում

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

11 նոյեմբերի 2013 թվականի

քաղ. Երևան

ԱԺՈ-088-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան