«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 հոկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 05013413
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 հոկտեմբերի 2013 թ. |
թիվ 234-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2012-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏԱՌԵՐԸ» ՇԱՐՔԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2013 թվականի նոյեմբերի 20-ից շրջանառության մեջ դնել «Հայկական այբուբենի տառերը» շարքի հուշադրամները:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամների նկարագրությունները, որոնք հուշադրամների էսքիզների հետ մեկտեղ ներկայացված են Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. հոկտեմբերի 17 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ 234-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. «Հայկական այբուբենի տառերը» շարքի (39 տեսակի) ոսկե (լավացված որակի) հուշադրամների
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայկական այբուբենի տառերին նվիրված հուշադրամներ:
Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ձախ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Աջ մասում մետաղի անվան լատինական հապավումն է և հարգը՝ «Au 999,9», ներքևում անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ»: Շրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամների դարձերեսի կենտրոնում պատկերված է հայկական այբուբենի մեկ տառ, իսկ շրջագծով՝ հայկական այբուբենի բոլոր տառերը:
Հուշադրամի էսքիզների հեղինակն է Արմեն Քյուրքչյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
|
|
Անվանական արժեքը |
5000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի, 999,90 |
Քաշը |
3,89 գ |
Տրամագիծը |
20,0 մմ |
Որակը |
լավացված |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը (Ա, Մ, Ս, Ր, Ն, Ի, Վ, Հ, Ե, Լ, Գ, Ո, Է, Զ, ՈՒ, Կ, Բ, Ռ, Շ, Թ, Տ) |
մինչև 5000 հատ |
Տպաքանակը (Յ, Պ, Դ, Ջ, Փ, Օ, Ք, Խ, Ժ, Ղ, Ֆ, Ծ, Ց, և, Ը, Չ, Ձ, Ճ) |
մինչև 1500 հատ |
2. «Հայկական այբուբենի տառերը» շարքի (39 տեսակի) արծաթե (լավացված որակի) հուշադրամների նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայկական այբուբենի տառերին նվիրված հուշադրամներ:
Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ձախ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Աջ մասում մետաղի անվան լատինական հապավումն է և հարգը՝ «Ag 999», ներքևում անվանական արժեքը` «500 ԴՐԱՄ»: Շրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամների դարձերեսի կենտրոնում պատկերված է հայկական այբուբենի մեկ տառ, իսկ շրջագծով՝ հայկական այբուբենի բոլոր տառերը:
Հուշադրամի էսքիզների հեղինակն է Արմեն Քյուրքչյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
|
|
Անվանական արժեքը |
500 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9990 |
Քաշը |
15.55 գ |
Տրամագիծը |
30,0 մմ |
Որակը |
լավացված |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Տպաքանակը (Ա, Մ, Ս, Ր, Ն, Ի, Վ, Հ, Ե, Լ, Գ, Ո, Է, Զ, ՈՒ, Կ, Բ, Ռ, Շ, Թ, Տ) |
մինչև 8000 հատ |
Տպաքանակը (Յ, Պ, Դ, Ջ, Փ, Օ, Ք, Խ, Ժ, Ղ, Ֆ, Ծ, Ց, և, Ը, Չ, Ձ, Ճ) |
մինչև 2000 հատ |
3. «Հայկական այբուբենի տառերը» շարքի (39 տեսակի) ոսկե (պրուֆ որակի) հուշադրամների նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայկական այբուբենի տառերին նվիրված հուշադրամներ:
Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ձախ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Աջ մասում մետաղի անվան լատինական հապավումն է և հարգը՝ «Aս 999,9», ներքևում անվանական արժեքը` «5000 ԴՐԱՄ»: Շրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամների դարձերեսի կենտրոնում պատկերված է հայկական այբուբենի մեկ տառ, իսկ շրջագծով՝ հայկական այբուբենի բոլոր տառերը:
Հուշադրամի էսքիզների հեղինակն է Արմեն Քյուրքչյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
|
|
Անվանական արժեքը |
5000 դրամ |
Մետաղը և հարգը |
ոսկի, 999,90 |
Քաշը |
3,89 գ |
Տրամագիծը |
20,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ընդհատվող ատամնավոր |
Տպաքանակը |
յուրաքանչյուր տեսակից 200 հատ |
4. «Հայկական այբուբենի տառերը» շարքի (39 տեսակի) արծաթե (պրուֆ որակի) հուշադրամների նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հայկական այբուբենի տառերին նվիրված հուշադրամներ:
Հուշադրամների դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որից ձախ հուշադրամի թողարկման տարեթիվն է՝ «2013»: Աջ մասում մետաղի անվան լատինական հապավումն է և հարգը՝ «Ag 999», ներքևում անվանական արժեքը` «500 ԴՐԱՄ»: Շրջագծով մակագրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»:
Հուշադրամների դարձերեսի կենտրոնում պատկերված է հայկական այբուբենի մեկ տառ, իսկ շրջագծով՝ հայկական այբուբենի բոլոր տառերը:
Հուշադրամի էսքիզների հեղինակն է Արմեն Քյուրքչյանը:
Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:
Հուշադրամի բնութագիրը
|
|
Անվանական արժեքը |
500 դրամ |
Մետաղը և հարգը |
արծաթ, 9990 |
Քաշը |
15,55 գ |
Տրամագիծը |
30,0 մմ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ընդհատվող ատամնավոր |
Տպաքանակը |
յուրաքանչյուր տեսակից 200 հատ |
«Հայկական այբուբենի տառերը» շարքի հուշադրամների
դիմերեսի և դարձերեսի էսքիզները