ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 նոյեմբերի 2013 թվականի N 1029-Ա
Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ Հ. Պողոսյանին 2013 թվականի նոյեմբերի 27-29-ը գործուղել Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) ՀԱՊԿ անդամ պետությունների թմրամիջոցների ապօրինի շրջանառության հակազդմանն ուղղված իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
2. Հ. Պողոսյանի` Մինսկ գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի Մինսկ գործուղման օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարում է հրավիրող կողմը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հ. Պողոսյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. նոյեմբերի 11 Երևան |