Գլխավոր տեղեկություն
Համար
N 339-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (17.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2013 թվականի N 339-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 223-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ԲԱՑՎԱԾ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի N 223-Ա որոշման 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Երևան քաղաքում կառուցապատման ծրագրերի իրականացման համար 2004 և 2005 թվականներին կնքված պայմանագրերի հիման վրա առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով Հայաստանի Հանրապետության անունից Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից արտաբյուջետային բանկային հաշվին հավաքագրվող գումարների հաշվին 2013 թվականին «Երևան» հիմնադրամին վճարել 15,700.0 հազ. դրամ, որից երկրորդ եռամսյակում` 4,500.0 հազ. դրամ, երրորդ եռամսյակում` 4,500.0 հազ. դրամ, չորրորդ եռամսյակում` 6.700.0, իսկ 2014 թվականին վճարել 24,800.0 հազ. դրամ, որից՝ յուրաքանչյուր եռամսյակի համար` 6,200.0 հազ. դրամ:

(որոշումը փոփ. 12.12.13 N 1391-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 11

Երևան 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.12.2013, N 1391-Ա 17.12.2013, N 339-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան