Գլխավոր տեղեկություն
Համար
N 1004-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.11.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.11.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 նոյեմբերի 2013 թվականի N 1004-Ա

 

Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 834-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի սեպտեմբերի 18-ի «Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության միացման գործընթացները համակարգող հանձնաժողով և համապատասխան ոլորտային աշխատանքային խմբեր ստեղծելու մասին» N 834-Ա որոշման`

1) N 1 հավելվածը «Ա. Ջավադյան-ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (համաձայնությամբ)» բառերից հետո լրացնել«Ս. Մնացականյան-ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ (համաձայնությամբ)» բառերով.

2) N 2 հավելվածում`

ա. Մաքսային միությանը միանալու արձանագրությունը նախապատրաստող աշխատանքային խմբի կազմը «Կ. Մինասյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ» բառերից հետո լրացնել «Գ. Եգանյան-ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ» բառերով,

 բ. հավելվածը «Կ. Վարդանյան-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի և փոքր և միջին ձեռնարկատիրության վարչության պետ» բառերից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

 

«Վիճակագրական հարցերով աշխատանքային խումբ

Լ. Պետրոսյան

-ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ)

Ա. Բաղդասարյան

-ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տնտեսական զարգացման քաղաքականության վարչության  պետ

Գ. Միրզոյան

-ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ

Վ. Ջանվելյան

-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ

Ք. Պողոսյան

-ՀՀ ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի  վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)

Մ. Բարսեղյան

-ՀՀ կենտրոնական բանկի աշխատակազմի արտաքին հատվածի վիճակագրության բաժնի պետ (համաձայնությամբ)»։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  նոյեմբերի  5

Երևան