Գլխավոր տեղեկություն
Համար
N 1194-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.11.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հոկտեմբերի 2013 թվականի N 1194-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 594-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 29-ի «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» N 594-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

1) որոշման 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ստուգումների կասեցման արգելքը վերանում է ստուգում իրականացնող այն մարմինների համար, որոնց ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը և ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներն ընդունվել և ուժի մեջ են մտել օրենքով սահմանված կարգով:

Սույն կետում նշված մարմինների ցանկը սահմանվում է N 1 հավելվածով:».

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 4-րդ կետով.

«4. Սահմանել, որ ստուգում սկսելուց առաջ ստուգում իրականացնող անձը տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձին կամ նրան փոխարինող անձին ծանոթացնում է ռիսկի վրա հիմնված համակարգի էությանը, ստուգաթերթերով ստուգումների մոտեցումներին, ստուգման բողոքարկման իրավունքներին և ընթացակարգերին, որի մասին տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձը կամ նրան փոխարինող անձն ստորագրում է N 2 հավելվածում ներկայացված հայտարարության օրինակելի ձևը:

Սույն կետում նշված ստուգաթերթերով ստուգումների մոտեցումների մասին ծանուցումը չի վերաբերում «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին կետում նշված հարկային և մաքսային մարմինների կողմից իրականացվող ստուգումների, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից իրականացվող ստուգումների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման համար իրականացվող աշխատանքների` ներառյալ պետական պատվերի տեղադրման (գնումների գործընթացի) ճշտության և օրինականության նկատմամբ հսկողությանը:».

3) որոշումը լրացնել NN 1 և 2 հավելվածներով` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  նոյեմբերի  5

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1194-Ա որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 29-ի N 594-Ա որոշման

 

Ց ա ն կ

 

Ստուգում իրականացնող այն մարմինների, որոնց չի վերաբերում ստուգումների ԿԱՍԵՑՄԱՆ արգելքը

 

«

Ստուգում իրականացնող մարմնի անվանումը

Ստուգում իրականացնող մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ստուգաթերթերը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման համարն ու ընդունման ամսաթիվը

1

2

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի հրդեհային և տեխնիկական անվտանգության պետական տեսչություն

ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 14-ի
N 134-Ն և N 132-Ն որոշումներ

ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչություն

ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 6-ի N 598-Ն որոշում

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1679-Ն, փետրվարի 28-ի N 338-Ն և սեպտեմբերի 5-ի
N 970-Ն որոշումներ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչություն

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 6-ի
N 1568-Ն և N 1569-Ն որոշումներ

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչություն

ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի
N 1511-Ն և 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1680-Ն որոշումներ

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտային պետական տեսչություն

ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի
N 1666-Ն և 2013 թվականի հունվարի 31-ի N 80-Ն որոշումներ

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության պետական տեսչություն

ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի
N 1852-Ն և 2012 թվականի հունվարի 12-ի N 18-Ն որոշումներ

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն

ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 13-ի
N 624-Ն որոշում

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության պետական տեսչություն

ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի
N 89-Ն և N 99-Ն որոշումներ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչություն

ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի
N 1562-Ն և 2013 թվականի մարտի 7-ի N 519-Ն որոշումներ

»:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 23-ի N 1194-Ա որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2009 թվականի

մայիսի 29-ի N 594-Ա որոշման

 

Օրինակելի ձև

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՍՏՈՒԳՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ԾԱՆՈՒՑՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ մասին

 

Հայտնում եմ, որ ստուգում սկսելուց առաջ ստուգում իրականացնող մարմնի ներկայացուցչի կողմից ծանուցվել եմ ռիսկի վրա հիմնված համակարգի էությանը, ստուգաթերթերով ստուգումների մոտեցումներին, ստուգման բողոքարկման իրավունքներին և ընթացակարգերին, ինչի համար ստորագրում եմ:

__________________________________

__________________________________

__________________________________

Տնտեսավարող սուբյեկտի

պաշտոնատար անձ կամ

նրան փոխարինող ________________    _______________________________

                                                  (ստորագրությունը)                  (անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը)

 

____ ______________ 201 թ.»։

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան