Գլխավոր տեղեկություն
Համար
N 1474-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.27/71(1011).1 Հոդ.1178.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1474-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.25 աղյուսակում կատարել լրացում՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի N 1135-Ն որոշմամբ նախատեսված 2013 թվականի հոկտեմբերի 14-20-ը համերգային ծրագրով հանդես գալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանած «Սահակեան» երգչախմբի օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից ազատելու արդյունքում չգանձված պետական տուրքի գումարը վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու նպատակով Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 270.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարտադիր վճարներ» հոդվածով):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության  2013 թվականի

դեկտեմբերի 26-ի N 1474-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.25 աղյուսակում ԿԱՏԱՐՎՈՂ լրացումը

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 17-ի «Պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին» N 1135-Ն որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրք

Նկարագրությունը
Համերգային ծրագրով հանդես գալու նպատակով 2013 թվականի հոկտեմբերի 14-20-ը Հայաստանի Հանրապետություն ժամանած «Սահակեան» երգչախմբի օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրք

1001

ԱԾ18

Շահառուների քանակը

ՀՀ մուտքի արտոնագիր ստացած քաղաքացիներ

90

X

Գումարը
(հազ. դրամ)

 

X

270.0

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը

X

X

Շահառուների ընտրության չափանիշները
Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիների մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրք

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
«Սահակեան» երգչախմբի համերգների իրականացում՝ Հայաստանի Հանրապետությունում

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան