Գլխավոր տեղեկություն
Համար
N 1471-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.12.27/71(1011).1 Հոդ.1178.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 դեկտեմբերի 2013 թվականի N 1471-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողների կեցության և կենսաապահովման ապահովման համար «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը 2013 թվականին հատկացնել 2,540.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

3. Թույլատրել սույն որոշումից բխող գործարքը կատարել մինչև 2013 թվականի դեկտեմբերի 28-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 27

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության  2013 թվականի

դեկտեմբերի 26-ի N 1471-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.42 աղյուսակում կատարվող փոփոխությունը

Չ ա փ ո ր ո շ ի չ ն ե ր

Ցուցանիշների փոփոխությունը
 (ցուցանիշների ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ

1.1 Ծառայություններ

 

Ծրագրային դասիչը

Անվանումը`
Փախստականների կեցության խնդիրների լուծման միջոցառումներ` Նկարագրությունը`
Ապաստան հայցողներին և նրանց ընտանիքներին ժամանակավոր կացարանի, սննդի կոմունալ-կենցաղային, իրավաբանական խորհրդատվական անվճար ծառայությունների մատուցում

1070

ԱԾ 01

Քանակական

Կացարանում ապրող ապաստան հայցողների թիվը

38

 

Որակական

Կիրառելի չէ

   

Ժամկետայնության

Կիրառելի չէ

   

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

   

2,540.6

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1070 Ապաստան հայցողներին մատուցվող ծառայություններ և օժանդակություն

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ապաստան հայցողներին և նրանց ընտանիքների համար կեցության բարվոք պայմանների ստեղծում, սննդի և այլ կոմունալ կենցաղային ծառայությունների մատուցում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան