ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 դեկտեմբերի 2013 թվականի N 1470-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 12500.0 հազ. դրամ, որից` «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 6300.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), և «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ 6200.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)՝ կազմակերպությունների ֆինանսական կայունության և շնորհալի երեխաների կրթության և ստեղծագործական ունակությունների ու կարողությունների զարգացման նպատակով:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 28-ը ներառյալ սույն որոշման 2-րդ կետում նշված 6300.0 հազ. դրամը տրամադրել «Գյումրու մշակույթի վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը, 6200.0 հազ. դրամը՝ «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1470-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.0 | |||
այդ թվում` |
||||
09 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
(12500.0) | ||
այդ թվում` |
||||
03 |
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն |
(12500.0) | ||
այդ թվում` |
||||
02 |
Միջին մասնագիտական կրթություն |
(12500.0) | ||
01. Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում |
(12500.0) | |||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
(12500.0) | |||
այդ թվում` |
||||
Այլ նպաստներ բյուջեից |
(12500.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
12500.0 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
12500.0 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
12500.0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
12500.0 | |||
ՀՀ կառավարություն |
12500.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1470-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Ցուցանիշների փոփոխությունը | ||||||
Չափորոշիչներ |
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | ||||
տարի |
տարի | |||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||
1045 |
ԾՏ11 |
Միջին մասնագիտական կրթության գծով ուսանողական նպաստների տրամադրում | ||||
Նկարագրությունը | ||||||
Շահառուների քանակը |
Ուսանողական նպաստ ստացող ուսանողների թիվը |
(41.0) |
||||
Գումարը (հազ. դրամ) |
x |
(12500.0) | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
||||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||
Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը |
||||||
1045 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն |
||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
||||||
Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հմտություններ և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||
1045 |
ԾՏ13 |
«Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» պետական ոչ առևտրային կազմակերպության ֆինանսական կայունության և շնորհալի երեխաների կրթության և ստեղծագործական ունակությունների ու կարողությունների զարգացման ապահովում | ||||
Նկարագրությունը | ||||||
Շահառուների քանակը |
Տրանսֆերտ ստացող հաստատությունների քանակը |
1 |
0.0 | |||
Գումարը (հազ. դրամ) |
x |
6200.0 | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
0.0 | ||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||
Միջին մասնագիտական կրթություն ստացող ուսանողներ | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը |
||||||
1045 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն |
||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը |
||||||
Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հմտություններ և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||
1146 |
ԾՏ53 | |||||
Նկարագրությունը | ||||||
Շահառուների քանակը |
Տրանսֆերտ ստացող հաստատությունների քանակը |
1 |
0.0 | |||
Գումարը (հազ. դրամ) |
x |
6300.0 | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
0.0 | ||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||
«Գյումրու մշակույթի վարժարան» ՊՈԱԿ-ում կրթություն ստացող սովորողներ | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը |
||||||
1146 Հանրակրթության ծրագիր | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|