ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 հոկտեմբերի 2013 թվականի N 1158-Ա
«ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՍԸ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ հոդվածի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրեն անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով ամրացված` Երևան քաղաքի Մ. Հերացու 5/1 հասցեում գտնվող շենքից 1050.5 դրամ սկզբնական արժեքով 12.45 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը տասը տարի ժամկետով վարձակալության հանձնել «Անուբիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
2. Սահմանել, որ՝
1) վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը՝ հաշվարկված Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ սահմանված կարգով, կազմում է 20 000 դրամ.
2) վարձակալությունից գոյացած վարձավճարներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Դատաբժշկական Գիտագործնական Կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Անուբիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև վարձակալության պայմանագրի կնքումը՝ վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարելով «Անուբիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.01.2019, N 66-Ա | 09.02.2019, N 1158-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|