Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-086-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.11.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.06/60(1000) Հոդ.1021
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
21.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ՄԻՋՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 1979 ԹՎԱԿԱՆԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ՝ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՄԵԾ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ՕԴԻ ԱՂՏՈՏԻՉՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ ԴԻՏԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ (ԵԴԳԾ) ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

 Վավերացնել 1984 թվականի սեպտեմբերի 28-ին Ժնևում ստորագրված՝ «Մեծ հեռավորությունների վրա օդի միջսահմանային աղտոտվածության մասին» 1979 թվականի կոնվենցիայի՝ Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածումը դիտանցելու և գնահատելու համագործակցային ծրագրի (ԵԴԳԾ) երկարաժամկետ ֆինանսավորման վերաբերյալ արձանագրությունը` ելնելով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2011 թվականի մայիսի 24-ի ՍԴՈ-964 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումից` Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

21 հոկտեմբերի 2013 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-086-Ն