ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2013 թվականի N 1411-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5, 11 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:
2. «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները Հայաստանի Հանրապետության մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում» շահակիցների համաժողովը կազմակերպելու համար «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2013 թվականին հատկացնել 4500.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 18 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1411-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
(հազ. դրամ) |
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և վերջիններս իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում) |
տարի | ||||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.0 | |||
այդ թվում` |
||||
09 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
(4500.0) | ||
այդ թվում` |
||||
03 |
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն |
(4500.0) | ||
այդ թվում` |
||||
01 |
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն |
(4500.0) | ||
01. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն |
(4500.0) | |||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
(4500.0) | |||
այդ թվում` |
||||
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ |
(4500.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
4500.0 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
4500.0 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
4500.0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
4500.0 | |||
ՀՀ կառավարություն |
4500.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1411-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող փոփոխությունը
Գնման առարկայի |
Գումարը | |||||
անվանումը |
չափի միավորը |
քանակը |
գնման ձևը | |||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
(4500.0) | |||||
Բաժին N 09 |
Խումբ N 03 |
Դաս N 01 |
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն |
(4500.0) | ||
1. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն |
(4500.0) | |||||
ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ |
(4500.0) | |||||
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն |
դրամ |
1 |
ԲԸԱՀ |
(4500.0) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի N 1411-Ն որոշման |
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ կրթության և գիտության նախարարություն
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը |
|||
1045 |
ԱԾ02 |
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն |
||
Նկարագրությունը |
||||
Քանակական |
Ուսումնարանների թիվը |
|||
սովորողների թիվը |
(13.0) |
|||
Որակական |
Մշակված չէ |
|||
Ժամկետայնության |
Մշակված չէ |
|||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
x |
(4500.0) | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
1045 Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ծրագիր | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Աշխատաշուկայի արդի պահանջներին համապատասխան տեխնիկական հմտություններ և կարողություններ, ինչպես նաև միջին մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում |
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ կառավարության աշխատակազմ
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունը | |||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը |
|||
1111 |
ԱԾ04 |
Մասնագիտական կրթության որակի ապահովման ծառայություններ | ||
Նկարագրությունը | ||||
Քանակական |
Մասնագիտական ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրում |
|||
Քանակական |
Մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնագիտական կրթական ծրագրերի հավատարմագրում` մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից դիմելու դեպքում |
|||
Քանակական |
Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ հավատարմագրման փորձարկում |
|||
Որակական |
Հավատարմագրման գործընթացներն իրականացվում են ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978-Ն որոշման համաձայն |
|||
Ժամկետայնության |
ընթացիկ տարի |
|||
Քանակական |
Հիմնադրամի տարեկան ինքնավերլուծության իրականացում: Տարեկան ինքնավերլուծությունը նպատակաուղված է հիմնադրամի գործունեության ուժեղ և թույլ կողմերի վերանայմանը՝ կանխատեսելու հետագա գործողությունները և բարձրացնելու որակի ապահովման մասին հասարակության իրազեկվածությունը: |
|||
Քանակական |
Մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորողների գիտելիքների ընթացիկ և ամփոփիչ գնահատման չափանիշների և մեթոդների մշակման ուղղությամբ խորհրդատվության տրամադրում աշխատաժողովների միջոցով: |
1.0 |
||
Քանակական |
Հիմնադրամի գործունեության մասին հասարակության իրազեկում |
|||
Քանակական |
Փորձնական ենթակառուցվածքային հավատարմագրում անցած բուհերի մշտադիտարկման իրականացում |
|||
Որակական |
Նշված գործընթացներն իրականացվելու են ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 27-ի N 1486-Ն որոշման համաձայն |
|||
Ժամկետայնության |
ընթացիկ տարի |
|||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
x |
4500.0 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Գիտելիքների տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում | ||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) | ||||
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|