ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2013 թվականի N 1406-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1233-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 31-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1233-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 1-ին կետում «ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող 43 հորերի» բառերը փոխարինել «կամ համայնքներին պատկանող ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի» բառերով.
2) որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետում «սեփականատերերից» բառը փոխարինել «սեփականատերերից (բացառությամբ տեղական ինքնակառավարման մարմինների)» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. դեկտեմբերի 18 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1406-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.13 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ (ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԸ ՆՇՎԱԾ ԵՆ ԴՐԱԿԱՆ ՆՇԱՆՈՎ) ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Չափորոշիչներ |
Ոչ ֆինանսական ցուցանիշներ |
Ֆինանսական ցուցանիշներ | ||
տարի |
տարի | |||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշների փոփոխություն | ||||
1.Քաղաքականության միջոցառումներ | ||||
1.1. Ծառայություններ | ||||
Ծրագրային դասիչը |
Մատուցվող ծառայության անվանումը | |||
1016 |
ԱԾ 04 |
Նկարագրությունը | ||
ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գոյություն ունեցող` ապօրինի շահագործվող, ինքնաշատրվանող հորերի լուծարման աշխատանքների իրականացում | ||||
Քանակական |
Լուծարված հորերի քանակն ըստ կնքված պայմանագրերի | |||
Որակական |
Մշակված չէ | |||
Ժամկետայնության |
Ֆինանսավորումն ստանալուց հետո եռամսյա ժամկետում: | |||
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) |
X |
107,497.4 | ||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||
1016 Շրջակա միջավայրի պահպանության, մոնիթորինգի և տեղեկատվական վերլուծական ծառայություններ | ||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||
Շրջակա միջավայրի պահպանություն, բնապահպանության ոլորտում համակարգչային ցանցի և տվյալների բազայի ստեղծում և պահպանում, մոնիթորինգի արդյունքում խախտումների գրանցում | ||||
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը(անվանումները) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |