Գլխավոր տեղեկություն
Համար
N 921-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2013 թվականի N 921-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱԿԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 857-Ն որոշումը`

Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձևով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության վերակազմակերպելու համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ.  հոկտեմբերի 15

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հոկտեմբերի 15-ի N 921-Ա

որոշման

 

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ ԵՎ հակահամաճարակային տեսչությունը ԵՎ Հայաստանի Հանրապետության աշխատանքի ԵՎ սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությունը միաձուլման ձԵՎով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության (այսուհետ` Տեսչություն) վերակազմակերպելու համար անհրաժեշտ միջոցառումների ճանապարհային քարտեզը

 

Իրավական հատվածը

Վերջնաժամկետը
2013 թ.

Պատասխանատու կատարողը

Համակատարողը

Նշումներ

հոկտեմբեր

նոյեմբեր

1

2

3

4

5

6

1. Տեսչության հաստիքացուցակի հաստատումը

14

 

ՀՀ առողջապահության նախարարություն

   

2. Տեսչության պաշտոնի անձնագրերի հաստատումը

14

 

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ

 

3. Տեսչության պահպանման ծախսերի վերաբերյալ առաջարկություն ՀՀ կառավարություն ներկայացնելը

14

 

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

4. Տեսչությանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի պետական տեսչությունների ընթացիկ վարույթների (դիմումների ուսումնասիրություններ, ստուգումներ, պարզաբանումներ և այլն) նյութերը և փաստաթղթերն ամբողջությամբ տրամադրելը

21

 

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

   

5. «ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

 28

 

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

6. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կառավարման խորհրդի աշխատակարգի հաստատում

 

15

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության կառավարման խորհուրդ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

7. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կառավարման խորհրդի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի հաստատում

 

 15

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության կառավարման խորհուրդ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

8. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կառավարման խորհրդի բողոքարկման հանձնաժողով դիմում-բողոք ներկայացրած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևի հաստատում

14

 

ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության կառավարման խորհուրդ

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

9. Սահմանված կարգով Հայաստանի Հանրա-պետության կառավարության քննարկմանը ներկայացնել առողջապահական պետական տեսչության ձևավորման վերջնական փուլի ապահովման օրենսդրական հիմքերն ամրագրող իրավական ակտերի նախագծերի փաթեթը

30

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

   

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան