Գլխավոր տեղեկություն
Համար
N 1093-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.23/58(998) Հոդ.974
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հոկտեմբերի 2013 թվականի N 1093-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մշակութային միջոցառումների իրականացման շրջանակներում Երևան ժամանած հյուրերի կեցության ծախսերը փոխհատուցելու նպատակով «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԻՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանըուղղ. տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը 2013 թվականին հատկացնել 10,000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.17 աղյուսակում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը «ԳՈԼԴԵՆ ՓԵԼԻՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանըուղղ. տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 10-ի N 1093-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.17 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ
1.1. Ծառայություններ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Մշակութային միջոցառումների իրականացում

Նկարագրությունը
Երևան ժամանած հյուրերի կեցության ծախսերի փոխհատուցում

1168

ԱԾ07

Քանակական

միջոցառումներ

   

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

10,000.0

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Քաղաքացիական հասարակության տեղեկացվածության և հաղորդակցման բարձրացում արվեստի ոլորտում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«ԳՈԼԴԵՆ ՓԵԼԻՍ» ՀՅՈՒՐԱՆՈՑ» ՍՊԸուղղ.

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան