«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 հոկտեմբերի 2013 թ.
Պետական գրանցման թիվ 60313396
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
12 սեպտեմբերի 2013 թ. |
թիվ 14-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» (ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ) ՁԵՎ 30-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 40-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին» (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության) Ձև 30-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին» (անկախ ինքնաթիռի, ուղղաթիռի պատկանելության) Ձև 30-ՔԱ (տարեկան) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 30-ՔԱ (ամսական) «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին» պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 40-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 14-Ն որոշման |
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ) 20 թ. |
ՁԵՎ 30-ՔԱ (տարեկան) |
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04.04.2000թ., ՀՕ-48) Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա հունվարի 30-ը Ներկայացնում է_______________________________________________________________ (անվանումը) Գտնվելու վայրը ________________________________________________________ I__I__I__I__I (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ) Մարզը ____________________________________________________________________ I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________ ___________________________________________________________________ I__I__I__I__I__I (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I I__I__I__I__I__I__I__I__I I__I__I__I__I__I__I__I__I Հեռախոսահամար(ներ) __________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Պետական ռեգիստրի գրանցման համարը
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)
1. Տեղեկություններ մեկնած ինքնաթիռների, ուղղաթիռների մասին
Ցուցանիշի անվանումը |
Տողի հա- մարը |
Ընդամենը |
այդ թվում` | ||
Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցու-թյան երկրների միջև |
Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև |
Հայաստանի Հանրապետության ներսում | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Չվացուցակով նախատեսված չվերթների քանակը - միավոր |
110 |
||||
Փաստացի մեկնած ինքնաթիռների քանակը - միավոր |
120 |
||||
այդ թվում` ուշացումով |
121 |
||||
որից ` եղանակի պատճառով |
121.1 |
||||
վառելիքի պատճառով |
121.2 |
||||
այլ պատճառներով |
121.3 |
||||
Ինքնաթիռների, ուղղաթիռների մեկնումների ուշացումների ընդհանուր ժամանակը - ինքնաթիռ-ժամ |
130 |
||||
որից ` եղանակի պատճառով |
131 |
||||
վառելիքի պատճառով |
132 |
||||
այլ պատճառներով |
133 |
2. Տեղեկություններ ինքնաթիռների, ուղղաթիռների ժամանումների մասին
Ցուցանիշի անվանումը |
Տողի հա- մարը |
Ընդամենը |
այդ թվում` | ||
Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցութ-յան երկրների միջև |
Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև |
Հայաստանի Հանրապետության ներսում | |||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի - միավոր |
210 |
||||
Փաստացի ժամանած ինքնաթիռների, ուղղաթիռների քանակը - միավոր |
220 |
||||
այդ թվում` ուշացումով |
221 |
||||
որից` եղանակի պատճառով |
221.1 |
||||
վառելիքի պատճառով |
221.2 |
||||
այլ պատճառներով |
221.3 |
||||
Ինքնաթիռների,ուղղաթիռների ժամանումների ուշացումների ընդհանուր ժամանակը - ինքնաթիռ-ժամ |
230 |
||||
որից ` եղանակի պատճառով |
231 |
||||
վառելիքի պատճառով |
232 |
||||
այլ պատճառներով |
233 |
Ղեկավար |
__________________________ (Ազգանուն, անուն) |
|
__________________________ (Ստորագրություն) |
| |||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
__________________________ (Ազգանուն, անուն) |
__________________________ (Ստորագրություն) | |
|
| ||
«_ _» ______ ____20___թ. |
Հավելված 2 ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 14-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ, ՈՒՂՂԱԹԻՌՆԵՐԻ ՉՎԵՐԹՆԵՐԻ ՉՎԱՑՈՒՑԱԿԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ»
(ԱՆԿԱԽ ԻՆՔՆԱԹԻՌԻ, ՈՒՂՂԱԹԻՌԻ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅԱՆ)
ՁԵՎ 30-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ինքնաթիռների, ուղղաթիռների չվերթների չվացուցակի կատարման մասին» ՁԵՎ 30-ՔԱ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. «Տեղեկություններ մեկնած ինքնաթիռների, ուղղաթիռների մասին» (բաժին 1), «Տեղեկություններ ինքնաթիռների, ուղղաթիռների ժամանումների մասին» (բաժին 2):
6. «Չվացուցակով նախատեսված չվերթների քանակը» (տող 110) ցուցանիշը ներկայացնում է չվացուցակով նախատեսված կանոնավոր չվերթների քանակը:
7. «Փաստացի մեկնած ինքնաթիռների քանակը» (տող 120) ցույց է տրվում հանրապետությունից փաստացի մեկնած ինքնաթիռների (ներառյալ ոչ կանոնավոր չվերթները) քանակը:
8. «այդ թվում` ուշացումով» (տող 121) ցույց է տրվում տող 120-ի ցուցանիշից՝ ուշացումով մեկնած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը:
9. «որից` եղանակի պատճառով» (121.1), «վառելիքի պատճառով» (121.2), «այլ պատճառներով» (121.3) տողերում լրացվում է նշված պատճառներով ուշացումով մեկնած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակները:
10. «Ինքնաթիռների, ուղղաթիռների մեկնումների ուշացումների ընդհանուր ժամանակը» (տող 130) ցուցանիշը ներկայացնում է ուշացած ժամերի հանրագումարն՝ ամբողջական թվերով և հավասար է 131, 132 և 133-ի տողերի գումարին:
11. «Ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի» (տող 210) ցույց է տրվում ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն ըստ չվացուցակի:
12. «Փաստացի ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակը» (տող 220) փաստացի ժամանած ինքնաթիռների և ուղղաթիռների քանակն է:
13. «այդ թվում` ուշացումով» (տող 221) լրացվում է տարբեր պատճառներով ուշացումով ժամանած ինքնաթիռների, ուղղաթիռների քանակը, որը հավասար է 221.1, 221.2 և 221.3 տողերի գումարին:
14. «Ինքնաթիռների, ուղղաթիռների ժամանումների ուշացումների ընդհանուր ժամանակը» (տող 230) ցուցանիշը ներկայացնում է ինքնաթիռների և ուղղաթիռների ժամանումների ուշացումների ընդհանուր ժամանակը՝ արտահայտված ինքնաթիռ-ժամերով և հավասար է 231, 232 և 233 տողերի գումարին: