Գլխավոր տեղեկություն
Համար
N 1068-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.16/57(997) Հոդ.949
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2013 թվականի N 1068-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի, 19-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մայիսի 16-ի N 504-Ն որոշման 4-րդ կետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 8-ի N 848-Ն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

2. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության հետ 2013 թվականի հունիսի 18-ին կնքված միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 660,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 440,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ «Cleary Gottlieb Steen & Hamilton LLC» ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար, և 220,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

3. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով «Deutsche Bank AG, London Branch», «HSBC Bank plc», «J.P.Morgan Securities plc» ընկերությունների հետ 2013 թվականի սեպտեմբերի 5-ին կնքված գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերման պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 787,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 525,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ գլխավոր տեղաբաշխողի կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար, և 262,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

4. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով «Fitch Ratings» վարկանշային ընկերության հետ 2013 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 210,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 140,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ «Fitch Ratings» վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար, և 70,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

5. Եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով «Moody’s» վարկանշային ընկերության հետ 2012 թվականի դեկտեմբերի 17-ին ստորագրված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները կատարելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 115,500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, որից` 77,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ «Moody’s» վարկանշային ընկերության կողմից տրամադրված ծառայությունների դիմաց վճարելու համար, և 38,500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ՝ այդ ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը և եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկային գործակալի կողմից պահման ենթակա շահութահարկը հարկատուի անունից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելու համար (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» հոդվածով):

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 7

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1068-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը
(ծախսերի ավելացումները նշված են դրական նշանով)

 տարի

ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ

0.0

այդ թվում`

 

ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ

0.0

այդ թվում`

 

ՏՈԿՈՍԱՎՃԱՐՆԵՐ

(744,660.0)

այդ թվում`

 

արտաքին տոկոսավճարներ

(744,660.0)

ԱՅԼ ԾԱԽՍԵՐ

744,660.0

Պահուստային միջոցներ

744,660.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1068-Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

(հազ. դրամ)

Բաժինը

Խումբը

Դասը

Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)

տարի

     

ԸՆԴԱՄԵՆԸ՝ ԾԱԽՍԵՐ

0.0

     

այդ թվում՝

 

01

   

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

(744,660.0)

     

այդ թվում՝

 
 

07

 

Պետական պարտքի գծով գործառնություններ

(744,660.0)

     

այդ թվում՝

 
   

01

Պետական պարտքի գծով գործառնություններ

(744,660.0)

     

02. Օտարերկրյա պետություններից, միջազգային կազմակերպություններից և այլ արտաքին աղբյուրներից ստացված վարկերի սպասարկում (տոկոսավճար)

(744,660.0)

     

ՀՀ ֆինանսների նախարարություն

(744,660.0)

     

այդ թվում՝

 
     

Արտաքին վարկերի գծով տոկոսավճարներ

(744,660.0)

11

   

ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ

744,660.0

     

այդ թվում՝

 
 

01

 

ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ

744,660.0

     

այդ թվում՝

 
   

01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

744,660.0

     

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

744,660.0

     

ՀՀ կառավարություն

744,660.0

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2013 թվականի

հոկտեմբերի 3-ի N 1068-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները՝ փակագծերում)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

տարի

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1.3. Ֆինանսավորման ծախսեր

Ծրագրային դասիչը

Անվանումը
ՀՀ արտաքին պետական պարտքի սպասարկում

Նկարագրությունը
ՀՀ պետական ներքին և արտաքին պարտքի դիմաց տոկոսների վճարում և պարտքի մարում և պարտքային
գործառնությունների հետ կապված այլ վճարումներ

1006

ՖԾ01

Գումարը (հազ. դրամ)

x

(744,660.0)

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1006 Պետական պարտքի կառավարում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ներքին և արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի կայուն, հուսալի և ոչ ռիսկային ֆինանսավորման համար բարենպաստ պայմանների և միջավայրի պահպանում

Ծրագրային դասիչը

Անվանումը
ՀՀ միջազգային վարկանիշի տրամադրում

Նկարագրությունը
ՀՀ տնտեսական, քաղաքական և ֆինանսական ցուցանիշների գնահատման հիման վրա վարկանիշի
ստացման նպատակով համագործակցություն վարկանիշ շնորհող հեղինակավոր միջազգային ընկերությունների հետ

1006

ԱԾ02

Քանակական

Fitch (Issuer Default Ratings, երկարաժամկետ և կարճաժամկետ, դրամային և արտարժութային վարկանիշ) վարկանիշների թարմացումների քանակը

1

0

 

Moodys (երկարաժամկետ և կարճաժամկետ, դրամային և արտարժութային վարկանիշներ) վարկանիշների թարմացումների քանակը

1

0

Գումարը (հազ. դրամ)

x

136,710.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1006 Պետական պարտքի կառավարում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ներքին և արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի կայուն, հուսալի և ոչ ռիսկային ֆինանսավորման համար բարենպաստ պայմանների և միջավայրի պահպանում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերում

Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կողմից եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով միջազգային իրավախորհրդատուի ծառայության ձեռքբերում

1006

ԱԾ03

Քանակական

Եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործարքների քանակը

1

0

Գումարը (հազ. դրամ)

x

277,200.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1006 Պետական պարտքի կառավարում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի կայուն, հուսալի և ոչ ռիսկային ֆինանսավորման համար բարենպաստ պայմանների և միջավայրի պահպանում

Ծրագրային դասիչը

Անվանումը
Գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերում

Նկարագրությունը
Հայաստանի Հանրապետության կողմից եվրապարտատոմսեր թողարկելու նպատակով գլխավոր տեղաբաշխողի ծառայության ձեռքբերում

1006

ԱԾ04

Քանակական

Եվրապարտատոմսերի տեղաբաշխման գործարքների քանակը

1

0

Գումարը (հազ. դրամ)

x

330,750.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1006 Պետական պարտքի կառավարում

Վերջնական արդյունքի նկարագրությունը
Միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում արտաքին աղբյուրներից պետական բյուջեի պակասուրդի կայուն, հուսալի և ոչ ռիսկային ֆինանսավորման համար բարենպաստ պայմանների և միջավայրի պահպանում

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան