Գլխավոր տեղեկություն
Համար
N 1157-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.12.2013-11.03.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.12.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.12.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2013 թվականի N 1157-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով և Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման նախագծի, այդ թվում` Հայաստանի հարավային երկաթուղու առաջարկվող ծրագրի նախագծի ուսումնասիրման նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ուսումնասիրել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման, այդ թվում` Հայաստանի հարավային երկաթուղու առաջարկվող ծրագրի նախագիծը և Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. դեկտեմբերի 13

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

դեկտեմբերի 13-ի N 1157-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Հ. Բեգլարյան -ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
Լ. Շահվերդյան -ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Լալայան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ
Ս. Մաթևոսյան -ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության պետ
Հ. Գասպարյան -ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման վարչության պետ
Կ. Բակոյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժնի պետ
Գ. Կիրակոսյան -ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ
Ա. Աբրոյան -ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ
Ա. Օհանյան -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ
Ֆ. Եգորյան -ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության հողերի օգտագործման բաժնի գլխավոր մասնագետ
Վ. Այվազյան -ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծության և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Չատյան -ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական հաղորդակցությունների բաժնի պետ, գնդապետ
Ա. Հարությունյան -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող
Ա. Սողոմոնյան

-ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության գեոդեզիայի բաժնի պետ

Կ. Մովսիսյան

-ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետ, գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)

Ա. Շահնազարյան

-«Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Կարապետյան -«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության սանիտարահիգիենիկ բաժնի ղեկավար (համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան