ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2013 թվականիN 845-Ա
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտության մասի նախագծի քննարկման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Հանձնաժողովի նախագահին`
1) մինչև 2013 թվականի դեկտեմբերի 1-ը ստեղծել աշխատանքային խումբ` Հայաստանի Հանրապետության գիտական կամ գիտատեխնիկական կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու համար հատկացվող ֆինանսական միջոցների պլանավորման և Հայաստանի Հանրապետության ամենամյա պետական բյուջեի գիտության մասի նախագծի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով.
2) յուրաքանչյուր տարի Միջնաժամկետ ծախսային ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գիտության մասի նախագիծը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. սեպտեմբերի 23-ի N 845-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ա. Աշոտյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Ռ. Մարտիրոսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ |
Ս. Հարությունյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ |
Յու. Շուքուրյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Վ. Նիկոյան |
- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ն. Նիկողոսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և ինովացիոն քաղաքականության վարչության պետ |
Ս. Սողոմոնյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ |
Վ. Սահակյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական քաղաքականության վարչության պետ |
Լ. Մարդոյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ |
Ս. Լաչինյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ (համաձայնությամբ) |
Ա. Իվանյան |
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման և զարգացման վարչության տարածքային զարգացման ծրագրերի բաժնի պետ |
Ի. Ծերեթելի |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ագրովերամշակման զարգացման վարչության գիտական և գյուղատնտեսության աջակցության կենտրոնների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ |
Հ. Սիմոնյան |
- Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Շ. Սարգսյան |
- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտության վերլուծության և մոնիթորինգի լաբորատորիայի վարիչի պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |