Գլխավոր տեղեկություն
Համար
N 457-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (09.08.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.06.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.06.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2013 թվականի N 457-Ա

 

Հ. ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԵՎ Գ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ, ԺՆԵՎ ԵՎ ՄԱՐՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հ. Հակոբյանին և Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի օգնական Գ. Ղուկասյանին 2013 թվականի հունիսի 16-17-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` արտերկրում հաստատված ազգային համայնքներին նվիրված նախարարական համաժողովին, 2013 թվականի հունիսի 18-19-ը՝ Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)` Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված սփյուռքի հարցերով նախարարական համաժողովին և 2013 թվականի հունիսի 20-24-ը՝ Մարսել (Ֆրանսիայի Հանրապետություն)` «Ֆրանս-հայկական գերազանցության շաբաթ» մշակութային միջոցառումներին, «Հայաստան-սփյուռք գործակցությունը ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» թեմայով Եվրոպայի հայ համայնքների և ներկայացուցիչների ժողով-քննարկմանը մասնակցելու, հայ առևտրաարդյունաբերական պալատների 3-րդ համաժողովին` արտերկրում ու Հայաստանում հայ բիզնեսի զարգացման հեռանկարները քննարկելու համար:

2. Հ. Հակոբյանի և Գ. Ղուկասյանի՝ Փարիզ, Ժնև և Մարսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի «Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Աշխատանք սփյուռքի համայնքներում» միջոցառման գծով նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

(2-րդ կետը լրաց. 08.08.13 N 701-Ա)

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Փարիզ, Ժնև և Մարսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. հունիսի 17

Երևան