Գլխավոր տեղեկություն
Համար
ԱԺՈ-080-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.10.04/55(995) Հոդ.917
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ ԱԺ նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 22-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի`

1) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.

2) այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.

3) այն անձանց, որոնց նկատմամբ նշանակվել է առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժ։

2. Պատժից ազատել այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնց նկատմամբ առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում է նշանակվել`

1) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.

2) 60 տարին լրացած անձանց.

3) հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ հղի կանանց կամ մինչև երեք տարեկան երեխա ունեցող անձանց.

5) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի պատերազմի, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն.

6) այն անձանց, որոնք Հայրենական մեծ պատերազմի, Աֆղանստանի պատերազմի, Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողություններում զոհված (մահացած) զինծառայողների ամուսին, զավակ կամ ծնող են և միաժամանակ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատվածություն։

3. Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած կամ կրած, սակայն դատվածություն չունեցող այն անձանց, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվել են`

1) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը.

2) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ երրորդը։

4. Պատժից ազատել, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի՝

1) այն անձանց, որոնց նկատմամբ անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար նշանակվել է առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում.

2) այն անձանց, որոնք անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտվել են առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան պատժի մեկ քառորդը։

5. Քրեական հետապնդում չհարուցել և քրեական հետապնդում չիրականացնել, ինչպես նաև կարճել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը կատարած հանցագործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մարմինների կամ դատարանների վարույթում գտնվող քրեական գործերը, բացառությամբ սույն որոշման 8-րդ կետի 4-6-րդ ենթակետերով և 9-րդ կետով նախատեսված դեպքերի, որոնցով`

1) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պատիժ.

2) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազատազրկում.

3) սույն որոշման 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերում թվարկված անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում.

4) անձինք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազատազրկում։

6. Սույն որոշման 5-րդ կետով նախատեսված կանոնները հանցագործությունների համակցության նկատմամբ կիրառվում են սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում, ինչպես նաև երբ մեղսագրվող արարքների համար նախատեսված առավելագույն պատիժների հանրագումարը սույն որոշման 5-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքերում չի գերազանցում երեք տարի ժամկետով ազատազրկումը, իսկ սույն որոշման 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում չի գերազանցում հինգ տարի ժամկետով ազատազրկումը։

7. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը։

8. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված պատժաչափի չկրած մասը կրճատել`

1) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

2) կիսով չափ` սույն որոշման 2-րդ կետի 1-6-րդ ենթակետերում նշված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

3) մեկ երրորդով` դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 4-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

4) մեկ քառորդով`

ա. դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար տասը տարուց ավելի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն կետի 5-6-րդ ենթակետերով և սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի,

բ. սույն կետի 5-րդ և 6-րդ ենթակետերում նշված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն են, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

5) մեկ քառորդով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 133-րդ հոդվածի 3-րդ մասով, 175-րդ հոդվածի 2-րդ մասով, 176-րդ հոդվածի 3-րդ մասով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 202-րդ հոդվածով, 203-րդ հոդվածով, 233-րդ հոդվածով, 241-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ հոդվածի 3-րդ մասով, 246-րդ հոդվածի 3-րդ մասով, 247-րդ հոդվածի 3-րդ մասով, 248-րդ հոդվածի 3-րդ մասով, 264-րդ հոդվածի 2-րդ մասով, 265-րդ հոդվածով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 280-րդ հոդվածի 3-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի.

6) վեց ամսով` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով (բացառությամբ սույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքերի), 112-րդ հոդվածի 2-րդ մասով (բացառությամբ սույն որոշման 9-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքերի), 123-րդ հոդվածի 3-րդ մասով, 132-րդ հոդվածով, 132.2-րդ հոդվածով, 149-154.5-րդ հոդվածներով, 166-րդ հոդվածի 3-րդ մասով, 168-րդ հոդվածով, 175-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 215-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 226-րդ հոդվածով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասով, 261-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 262-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 266-րդ հոդվածի 1-ին մասով, 269-րդ հոդվածով, 274-րդ հոդվածի 2-րդ մասով, 275-րդ հոդվածի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 3-րդ մասերով, 287-րդ հոդվածի 4-րդ մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով, 311-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 311.1-ին հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 311.2-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասով, 327-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով, 341-րդ հոդվածով, 347-րդ հոդվածի 4-րդ մասով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մասով, 352-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 357-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 358-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 359-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, 361-րդ հոդվածի 6-րդ մասով, 362-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 363-րդ հոդվածի 3-րդ մասով, 364-րդ հոդվածի 3-րդ մասով, 365-րդ հոդվածի 3-րդ մասով, 366-րդ հոդվածի 3-րդ մասով, 367-րդ հոդվածի 3-րդ մասով, 368-րդ հոդվածի 3-րդ մասով, 369-րդ հոդվածի 3-րդ մասով, 371-րդ հոդվածի 3-րդ մասով, 373-րդ հոդվածի 4-րդ մասով, 375-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 377-րդ հոդվածի 3-րդ մասով, 378-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ, եթե դրանք հանցափորձ կամ հանցագործության նախապատրաստություն չեն, բացառությամբ սույն որոշման 9-րդ կետով նախատեսված դեպքերի։

9. Համաներումը չկիրառել`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգը չարամիտ խախտողների նկատմամբ.

2) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին տասը տարվա ընթացքում`

ա. նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

բ. որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության Նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

գ. որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել կամ չի իրականացվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար, կամ

դ. որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համաներում հայտարարելու մասին որոշման հիման վրա և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

3) այն անձանց նկատմամբ, որոնք նախնական կալանքի տակ գտնվելու կամ պատիժը կրելու ընթացքում սույն որոշման կիրառման օրվա դրությամբ կարող են մեղադրվել կամ մեղադրվում են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

4) մինչև սույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան.

5) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում.

6) այն անձանց նկատմամբ, որոնք մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը չեն հատուցել կամ այլ կերպ չեն հարթել ենթադրյալ հանցագործությամբ անմիջականորեն պատճառած վնասը, կամ առկա է վեճ հանցագործությամբ պատճառված և հատուցման ենթակա վնասի կամ դրա չափի կապակցությամբ, ինչպես նաև այն անձանց նկատմամբ, որոնք չեն հատուցել օրինական ուժի մեջ մտած դատական ակտով սահմանված նյութական վնասը.

7) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, 112-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով, 138-րդ հոդվածով, 139-րդ հոդվածով, 141-րդ հոդվածով, 142-րդ հոդվածով, 217-224-րդ հոդվածներով, 263-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 266-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 272-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, 299-րդ հոդվածով, 300-300.2-րդ հոդվածներով, 301.1-ին հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 329-րդ հոդվածի 2-րդ մասով, 336-րդ հոդվածով, 379-397.1-ին հոդվածներով նախատեսված հանցագործությունները կատարելու մեջ մեղադրվող կամ այդ հանցագործությունները կատարելու համար դատապարտված անձանց նկատմամբ.

8) այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են և մեղադրվում են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են պատժի չկրած մասի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

9) այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու մեջ կամ դատապարտվել են փորձաշրջանի ընթացքում կրկին դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

10) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հանցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի կիրառվում.

11) ցմահ ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ։

10. Համաներման որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշանակված լրացուցիչ պատիժներից։

11. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ սույն որոշումը կիրառվում է բուժման համապատասխան կուրսն անցնելուց հետո։

12. Այլ պետությունների դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետությունում, սույն որոշումը կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատասխանատվություն սահմանող` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան։

13. Սույն որոշման կատարումը վերապահել`

1) Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ քրեական դատարաններին`

ա. այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի կամ վերաքննիչ քրեական դատարաններում են, սակայն մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,

բ. այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է։ Նշված անձանց նկատմամբ սույն որոշման կիրառման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանին` Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից դատապարտված այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս.

3) հետաքննության և նախաքննության մարմիններին` այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.

4) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են քրեակատարողական հիմնարկներում.

5) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանմանը կամ դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող այլ իրավասու մարմնին` այն անձանց նկատմամբ, որոնք`

ա. դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,

բ. պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, և նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն.

6) կարգապահական գումարտակի հրամանատարին` այն անձանց նկատմամբ, որոնք պատիժը կրում են կարգապահական գումարտակում։

14. Հետաքննության և նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների պետերի և կարգապահական գումարտակի հրամանատարների՝ համաներում կիրառելու վերաբերյալ ընդունած որոշումների կապակցությամբ օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։

15. Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք հանցագործություն են կատարել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ։

16. Հաշմանդամության հիմքով սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճանաչվել մինչև 2013 թվականի սեպտեմբերի 1-ը ներառյալ, իսկ տարիքային հիմքով կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնց 60 տարին լրանում է մինչև 2013 թվականի սեպտեմբերի 21-ը ներառյալ։

17. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծվում է օրենքով սահմանված կարգով։

18. Սույն որոշումը կիրառվում է արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը կիրառելուց հետո։

19. Հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է հիմք ընդունելով սույն որոշմամբ սահմանված համաներման առավել խիստ կանոնը։

20. Հանցագործությունների և դատավճիռների համակցության դեպքերում համաներումը կիրառվում է վերջնական պատժի նկատմամբ՝ հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով այն սահմանելուց հետո՝ սակայն հաշվի առնելով սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված կանոնները։

21. Կարգապահական գումարտակների հրամանատարները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների ղեկավարները համաներման ակտը պետք է կիրառեն հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 2013 թվականի դեկտեմբերի 25-ը ներառյալ: Եթե այս մարմինների տրամադրության տակ առկա են համաներումը կիրառելու համար անհրաժեշտ փաստաթղթերը, բավարար չափով պարզաբանված և ճշգրտված են տվյալ գործի հանգամանքները, ապա վերջիններս պարտավոր են համաներման ակտը կիրառել նշված հանգամանքների ի հայտ գալուց հետո ողջամիտ ժամկետում` չսպասելով ընդհանուր ժամկետի լրանալուն:

 

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ

Հ. Աբրահամյան

 

3 հոկտեմբերի 2013 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-080-Ն

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան