«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 սեպտեմբերի 2005 թ.
հայաստանի հանրապետության կառավարություն
ո ր ո շ ու մ
8 սեպտեմբերի 2005 թվականի N 1468-Ա
«ԵՐԱՌՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ հոդվածի «ը» ենթակետին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Թույլատրել «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանն իր սեփականությունը հանդիսացող` Երևանի Մովսես Խորենացու 26ա հասցեում գտնվող` 3441.2 քառ. մետր ընդհանուր մակերեսով, 77937 դրամ հաշվեկշռային արժեքով շենքը (անկախ գնահատողի կողմից գնահատված 77435.0 հազ. դրամ) 92922.0 հազ. դրամով (ներառյալ ավելացված արժեքի հարկը) ուղղակի վաճառքի եղանակով օտարել «ԳԻԼԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` «Երառսպասարկում» փակ բաժնետիրական ընկերությանը 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու պայմանով:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.05.2013, N 589-Ա | 18.06.2013, N 1468-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|