ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2013 թվականի N 153-Ա
ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ, ԲՅՈՒՐՈՅԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության նախագահության ստանձնման կապակցությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահական կոմիտեի, բյուրոյի և մշտական հանձնաժողովի նիստերի՝ 2013 թվականի մայիսի 29-31-ը Երևանում անցկացնելու հետ կապված ծախսերը` 22332500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացրած հաշվետվությունների:
(որոշումը փոփ. 18.07.13 N 576-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 26 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.07.2013, N 576-Ա | 19.07.2013, N 153-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|