ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 սեպտեմբերի 2013 թվականի N 817-Ա
Ա. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ` ԲԱԹՈՒՄ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի և Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետության միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 9-10-ը Բաթում (Վրաստանի Աջարիայի Ինքնավար Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են ընդունող կողմի հաշվին։
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Բաթում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 12 Երևան |