Գլխավոր տեղեկություն
Համար
N 1696-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (12.10.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.20/10(950) Հոդ.101
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2012 թվականի N 1696-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԷԼ.-ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» N 7963-AM ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագիրը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Էլ.-հասարակության և մրցունակության համար նորարարության ծրագիր» N 7963-AM վարկային համաձայնագրի 2.3.2-W-1-ին կետի համաձայն Մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիայի ստեղծման նպատակով իրականացվելիք վերանորոգման աշխատանքներն իրականացվելու են «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Տերյան փողոցի 10-րդ մասնաշենքի 5-րդ հարկում՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության կողմից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջև կնքվելիք 82,223431 Հայաստանի Հանրապետության դրամ N EIC-2.3.2-W-1 պայմանագրի հիման վրա:

(1-ին կետը փոփ. 19.09.13 N 1011-Ն)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի հետ համատեղ` սույն որոշման 1-ին կետով սահմանված վերանորոգման աշխատանքների ավարտից հետո ապահովել կատարված աշխատանքների ընդունումն անհատույց` «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից` որպես պետական սեփականություն, և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 14

Երևան