Գլխավոր տեղեկություն
Համար
N 1134-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.11.2013-30.09.2017)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.11.06/60(1000) Հոդ.1027
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.10.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.10.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.11.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հոկտեմբերի 2013 թվականի N 1134-Ն

 

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՈՒ «ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 19-րդ, 20-րդ, 36-րդ և 68-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» (պետական գրանցման համարը` 282.120.04109) փակ բաժնետիրական ընկերությանը (քաղ. Երևան, Դ. Մալյան 37) սեփականության իրավունքով պատկանող 559 641 660.0 դրամ սկզբնական և հաշվեկշռային արժեքներով (վերագնահատված), 5368,2 քառ. մետր մակերես ունեցող շենքով, ինչպես նաև գույքի զբաղեցրած` սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ 0,93429 հեկտար հողատարածքով և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակուստիկայի գիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 269.140.00067) փակ բաժնետիրական ընկերությանը (քաղ. Երևան, Բագրատունյաց 2 նրբանցք, 23) 66 359 000.0 դրամ սկզբնական արժեքով և 59 279 000.0 դրամ հաշվեկշռային արժեքով 1253,5 քառ. մետր մակերես ունեցող շենքով և 0,07966 հեկտար հողատարածքով վճարել այդ ընկերությունների կողմից տեղաբաշխված պետությանը պատկանող համապատասխան թվով բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց:

2. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն» և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակուստիկայի գիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների (այսուհետ` ընկերություններ) կողմից ձեռք բերված բաժնետոմսերի մարման միջոցով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել ընկերությունների կանոնադրական կապիտալները:

3. Ավելացված արժեքի հարկի վճարումն իրականացնել «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով:

4. «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արագածոտնի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 16.210.00856), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 14.210.01129), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արմավիրի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 38.210.01420), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Գեղարքունիքի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 76.210.00680), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Լոռու մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 26.210.02108), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 11.210.02006), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Շիրակի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 29.210.01906), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Սյունիքի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 27.210.01105), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Վայոց ձորի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 44.210.00343), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Տավուշի մարզային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 67.210.00736), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Կենտրոնի և Նորք-Մարաշի տարածքային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 286.210.04796), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Մալաթիա-Սեբաստիայի տարածքային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 222.210.00336), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Աջափնյակ և Դավթաշեն տարածքային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 222.210.00337), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Էրեբունի-Նուբարաշենի տարածքային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 222.210.00335), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Արաբկիրի տարածքային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 222.210.00334), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Երևանի Շենգավիթի տարածքային փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 269.210.02649), «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Հայկական երկաթուղու փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 278.210.03546) և «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Մեծամորի փորձագիտական կենտրոն» (պետական գրանցման համարը` 222.210.01081), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» (պետական գրանցման համարը` 273.210.03434), «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» (պետական գրանցման համարը` 278.210.53255) պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

5. Սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունները վերակազմակերպել` միացնելով սույն որոշման 4-րդ կետի համաձայն ստեղծված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ վեցամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետով Հայաստանի Հանրապետության կողմից ձեռք բերված, ինչպես նաև որոշման 4-րդ կետում նշված պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի գույքագրում և ուսումնասիրություն, որից հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ բնականոն գործունեության համար անհրաժեշտ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացման ենթակա անշարժ գույքի վերաբերյալ:

7. Սույն որոշման 6-րդ կետի համաձայն իրականացված աշխատանքների արդյունքում գույքագրված և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով չամրացված գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինմանը:

8. Սահմանել, որ պետական կազմակերպության հիմնական գործունեության առարկան և նպատակներն են Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման և հանրային առողջապահության բնագավառում՝

1) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում.

2) վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների, թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների անցկացում.

3) բնակչության զանգվածային անընկալության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացում, Իմունականխարգելման ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացում և համակարգում` իր իրավասությունների շրջանակում.

4) վարակիչ և մակաբուծային հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների առաջացման և տարածման համար պայմաններ, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման (դերատիզացիա) կատարում.

5) պետական սահմանի անցման կետերում սանիտարակարանտինային կետերի կողմից իրականացվող աշխատանքներին մասնակցություն` կանխարգելիչ, բժշկական միջոցառումներին օժանդակության մասով.

6) մարդու օրգանիզմի վրա ակուստիկ գործոնների ազդեցության նվազեցմանը նպաստող միջոցառումների կազմակերպում և իրականացում.

7) համաճարակների, բռնկումների, թունավորումների և հանրային առողջության անվտանգությանն սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման (ներառյալ պահուստային պաշարների ապահովում, արագ արձագանքման թիմի ձևավորում և պատրաստվածություն, տրանսպորտի և այլ նյութական ռեսուրսների ապահովում, վարժանքների նախապատրաստում) ապահովում.

8) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում մասնագիտական դիտարկումների, իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացում.

9) վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, համաճարակաբանության և ռիսկի գործոնների դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացում, ռիսկի խմբերի բացահայտում.

10) ներհիվանդանոցային ինֆեկցիաների հայտնաբերման և կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացում.

11) աշխատանքի հիգիենայի ապահովման և աշխատողների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների նկատմամբ դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացում.

12) համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության համակարգում` Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան, և իր իրավասության սահմաններում ռեֆերենս լաբորատորիայի գործառույթների իրականացում.

13) սանիտարահիգիենիկ փորձաքննության, շրջակա միջավայրի գործոնների լաբորատոր հետազոտությունների իրականացում և եզրակացությունների տրամադրում.

14) հանրային առողջապահության ոլորտում կենսաապահովության և կենսաանվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացում` իր իրավասությունների շրջանակում.

15) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիթորինգի) իրականացում, արդյունքների վերլուծություն ու գնահատում.

16) բժշկական ու հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ոլորտի գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչության ու բնակչության առանձին խմբերի կրթմանն ուղղված ծրագրերի իրականացում.

17) ճանապարհորդներին կանխարգելիչ պատվաստումներ իրականացնելու և խորհրդատվություն տրամադրելու, ինչպես նաև տրամաչափարկման և ստուգաչափման աշխատանքների իրականացում.

18) ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության, հանրային առողջապահության ոլորտի իրավական ակտերի, մեթոդական ուղեցույցների, ծրագրերի նախագծերի մշակմանը մասնակցություն.

19) ինֆեկցիոն հսկողության մեթոդների մշակում, ներհիվանդանոցային ինֆեկցիաների ճշգրիտ ախտորոշման չափանիշների արդիականացմանն ուղղված միջոցառումների իրականացում.

20) գիտական և գիտաբժշկական հետազոտությունների իրականացում:

9. Սահմանել, որ պետական կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) հանրային առողջության պահպանման ոլորտում փորձագիտական հետազոտությունների, ուսումնասիրությունների, լաբորատոր հետազոտությունների և գործիքային չափումների իրականացում.

2) սանիտարահիգիենիկ փորձաքննության, շրջակա միջավայրի գործոնների, արտադրանքի, առարկաների ու նյութերի լաբորատոր հետազոտությունների իրականացում և եզրակացությունների տրամադրում.

3) ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացմանը (դերատիզացիա) ուղղված աշխատանքների կատարում.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցումը (այդ թվում` բնակչության զանգվածային անընկալության ապահովման միջոցառումների (կանխարգելիչ պատվաստումներ) կատարում.

5) շրջակա միջավայրի և արտադրական ակուստիկ գործոնների (աղմուկ, վիբրացիա, ուլտրաձայն, ինֆրաձայն) կենսաբանական ազդեցության հետազոտում, ֆիզիոլոգիական և հիգիենիկ բնութագրում, մարդու օրգանիզմի վրա նրանց թույլատրելի սահմանային մակարդակների վերաբերյալ եզրակացությունների տրամադրում, կանխարգելիչ միջոցառումների մշակում և իրականացում` ինչպես բժշկակենսաբանական, այնպես էլ ինժեներատեխնիկական, շինարարական և ճարտարապետական ակուստիկայի եղանակներով.

6) հակաբիոտիկների և ախտահանիչ նյութերի նկատմամբ ախտածին մանրէների զգայունության որոշում.

7) մասնագիտական հրատարակչական գործունեության իրականացում.

8) հանրային առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գիտահետազոտական աշխատանքների իրականացում.

9) հակաբիոտիկների և բուժհաստատություններում կիրառվող և նոր ներդրվող ախտահանիչ նյութերի արդյունավետության ուսումնասիրությունների իրականացում.

10) բժշկական սարքավորումների և կենսաբանական խոռոչների (շնչափող, կոկորդ, աչքի իմպլանտ) ախտահանման արդյունավետ և անվտանգ մեթոդների մշակում.

11) հանրային առողջապահության ոլորտին վերաբերող սեմինարների, համաժողովների կազմակերպում:

10. Կազմակերպության կառավարման և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը:

11. Սահմանել, որ պետական կազմակերպության հիմնարկները, մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ստեղծվում են լիազորված պետական կառավարման մարմնի ղեկավարի՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով:

12. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`

ա. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված գույքի և բաժնետոմսերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային, ինչպես նաև ձեռք բերված բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների գրանցումը՝ սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների միջոցների հաշվին,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության և զարգացման ծրագիրը.

2) որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝

ա. հաստատել միաձուլման պայմանագիրը, միաձուլվող կազմակերպությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ վիճարկվող) պետական կազմակերպությանը փոխանցման ակտերը,

բ. հաստատել պետական կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող և (կամ) ամրակցվող գույքի կազմը և արժեքը,

գ. հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը,

դ. պետական կազմակերպությունը սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

3) սույն որոշման համաձայն ստեղծված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

ա. հաստատել միացման պայմանագիրը, միացող ընկերությունների գույքի, այլ գույքային իրավունքների և պարտավորությունների (ներառյալ վիճարկվող) պետական կազմակերպությանը փոխանցման ակտերը,

բ. հաստատել պետական կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող և (կամ) ամրակցվող գույքի կազմը և արժեքը,

գ. անհրաժեշտության դեպքում հաստատել միացման կարգը և պայմանները, միացող ընկերությունների բաժնետոմսերի և այլ արժեթղթերի փոխարկման կարգը,

դ. հաստատել պետական կազմակերպության կանոնադրության փոփոխությունը,

ե. կատարված փոփոխությունները սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում դադարեցնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Կապանի (պետական հաշվառման համարը` 27.060.01135), Մարտունու (պետական հաշվառման համարը` 76.060.00710) և Գյումրիի (պետական հաշվառման համարը` 29.060.01990) մասնաճյուղերի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արարատի մարզային փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Մասիսի մասնաճյուղի (պետական հաշվառման համարը` 77.060.00750) գործունեությունը:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. հոկտեմբերի 28

Երևան