Գլխավոր տեղեկություն
Համար
N 1428-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.09.2010
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2010
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.11.2010

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2010 թվականի N 1428-Ա

 

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. Վահե Ճիտոյանին (ծնվ.` 1990 թվականի օգոստոսի 12-ին, հասցեն` քաղ. Երևան, Կոմիտասի 36, բն. 52, Շվեյցարիայի տեխնոլոգիայի ֆեդերալ ինստիտուտ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը:

2. Հրանտ Ղարիբյանին (ծնվ.` 1991 թվականի հունիսի 28-ին, հասցեն` քաղ. Երևան, Հ. Քոչարի 22, բն. 20, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2014 թվականի գարնանային զորակոչը:

3. Վահան Հովհաննիսյանին (ծնվ.` 1989 թվականի մայիսի 7-ին, բնակության վայրը` քաղ. Երևան, Կիլիկիայի 6, բն. 4, ընդունվել է Լոնդոնի Իմպերիալ քոլեջի ասպիրանտուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2017 թվականի աշնանային զորակոչը:

(3-րդ կետը խմբ. 28.11.13 N  1311-Ա)

4. Արմեն Խաչիկյանին (ծնվ.` 1989 թվականի փետրվարի 25-ին, հասցեն` քաղ. Երևան, Նոր-Նորքի 7-րդ զանգված, 18 շենք, բն. 9, Հոնգկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի աշնանային զորակոչը:

5. Հայկ Կուպելյանցին (ծնվ.` 1988 թվականի մարտի 11-ին, հասցեն` քաղ. Երևան, Վարդանանց 22, բն. 104, Լոնդոնի քոլեջ համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի աշնանային զորակոչը:

6. Միքայել Արզաքանցյանին (ծնվ.` 1985 թվականի հուլիսի 23-ին, հասցեն` քաղ. Երևան, Գյուլբենկյան 29ա, բն. 33, Էքոլ պոլիտեխնիկ) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի գարնանային զորակոչը:

(6-րդ կետը փոփ. 08.09.11 N 1309-Ա)

7. Վարդգես Ավետիսյանին (ծնվ.` 1988 թվականի սեպտեմբերի 9-ին, հասցեն` քաղ. Երևան, Բագրատունյաց 17, բն. 120, Հոնգկոնգի գիտության և տեխնոլոգիայի համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2011 թվականի աշնանային զորակոչը:

8. Տիգրան Մանուկյանին (ծնվ.` 1992 թվականի հունվարի 1-ին, հասցեն` Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գ. Գայ, Խաղաղության 3-րդ փող., տուն 12, Քեմբրիջի համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2013 թվականի աշնանային զորակոչը:

9. Սարգիս Կարապետյանին (ծնվ.` 1989 թվականի ապրիլի 24-ին, հասցեն` քաղ. Երևան, Արամի 24ա, բն. 8, Դյուք համալսարան) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2016 թվականի գարնանային զորակոչը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2010 թ. նոյեմբերի 11
Երևան