Գլխավոր տեղեկություն
Համար
N 987-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.09.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 սեպտեմբերի 2013 թվականի N 987-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Երվերելակ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) (գտնվելու վայրը` քաղ. Երևան, Մասիսի նրբանցք, N 13) 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:

2. Սահմանել`

1) ընկերության բաժնետոմսերի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի մայիսի 22-ին գնահատված արժեքը` 234 510 հազ. դրամ.

2) աճուրդով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի մեկնարկային գինը` 175 882 հազ. դրամ:

3. Ընկերության պարտավորությունները 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 4173.6 հազ. դրամ, այդ թվում`

1) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով` 1630.1 հազ. դրամ.

2) կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 1838.4 հազ. դրամ.

3) կրեդիտորական պարտքեր աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 606.3 հազ. դրամ.

4) կրեդիտորական պարտքեր գնումների գծով` 93.8 հազ. դրամ.

5) ստացված ընթացիկ կանխավճարներ՝ 4.5 հազ. դրամ.

6) այլ կրեդիտորական պարտքեր՝ 0.5 հազ. դրամ:

4. Ընկերության բաժնետոմսերը (այսուհետ` գույք) դասական աճուրդով մասնավորեցնելուց հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:

5. Ընկերությունը 2000-2012 թվականների տնտեսական գործունեության արդյունքում վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների, մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

3) աճուրդի հաղթողի (այսուհետ` գնորդ) կողմից առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված 559140 դրամի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև ընկերության արժեթղթերի (բաժնետոմսերի) ռեեստրավարման և պահառության դիմաց վճարումները:

7. Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանվում է աճուրդով մասնավորեցման ենթակա գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Գնորդի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

8. Սահմանել, որ գնորդը գույքի վաճառքի գումարը վճարում է աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի՝ այդ նպատակով բացված հատուկ հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

 2013 թ. սեպտեմբերի 19

Երևան