Գլխավոր տեղեկություն
Համար
N 807-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (12.09.2013-03.10.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.09.2013
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 սեպտեմբերի 2013 թվականի N 807-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Կրթության և գիտության ոլորտում իրականացվող երկկողմ համագործակցության ծրագրերին առնչվող հարցերի քննարկման նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 16-18-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ա. Աշոտյանի և Մ. Ղազարյանի` Մինսկ գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Ն. Ղուկասյանի և Լ. Թավադյանի` Մինսկ գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Մինսկ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

 2013 թ. սեպտեմբերի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

սեպտեմբերի 11-ի N 807-Ա որոշման

Կ Ա Զ Մ

Մինսկ մեկնող պատվիրակության

Ա. Աշոտյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

(պատվիրակության ղեկավար)

Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար
Ն. Ղուկասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի տնօրեն

(համաձայնությամբ)

Լ. Թավադյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն

(համաձայնությամբ)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավարի տեղակալ

Տ. Գևորգյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.10.2013, N 875-Ա 03.10.2013, N 807-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան