Գլխավոր տեղեկություն
Համար
N 838-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.09.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.09.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 սեպտեմբերի 2013 թվականի N 838-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 1-ը Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օ. Եսայանին և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Վ. Հակոբյանին։

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, այդ թվում՝ նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման հետ կապված ծախսերը, կատարել՝

1) Տ. Սարգսյանինը, Վ. Գաբրիելյանինը, Հ. Թաշչյանինը, Հ. Բերբերյանինը, Ն. Գալստյանինը, Ե. Ազարյանինը, Մ. Մելիքյանինը, Գ. Բարսեղյանինը, Ա. Խաչատրյանինը, Ա. Վարդանյանինը և Ն. Ասլանյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վ. Ասոյանինը և Ա. Ավետիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Կ. Մինասյանը,ուղղ.  Գ. Բեգլարյանինը, Հ. Պողոսյանինը, Վ. Տերտերյանինը, Գ. Բաղիյանինը, Ա. Գալստյանինը, Մ. Մկրտչյանինը, Ս. Սարգսյանինը, Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Սանկտ Պետերբուրգ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կկատարվեն համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։

5. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ 2013 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Երևան-Սանկտ Պետերբուրգ, իսկ հոկտեմբերի 1-ին՝ Սանկտ Պետերբուրգ-Երևան երթուղով։

6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում։

7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը և Հայաստանի Հանրապետությունից օդային ուղևորների ելքի համար պետական տուրքի վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։

8. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Սանկտ Պետերբուրգ մեկնելու հետ կապված հարցերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

 2013 թ. սեպտեմբերի 23

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

սեպտեմբերի 23-ի N 838-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Տ. Սարգսյան

- ՀՀ վարչապետ

Վ. Գաբրիելյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար

Կ. Մինասյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալուղղ.

Գ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

Շ. Քոչարյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Տերտերյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

Գ. Բաղիյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ա. Գալստյան

- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ

Մ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հ. Թաշչյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Վ. Ասոյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (մեկնում է նախօրոք)

Հ. Բերբերյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Ս. Սարգսյան

- ՀՀ տարածքային կառավարման նախարարի խորհրդական

Ն. Գալստյան

- ՀՀ վարչապետի օգնական

Ե. Ազարյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետ

Մ. Մելիքյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ

Գ. Բարսեղյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ

Ա. Ավետիսյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի երկրորդ քարտուղար (մեկնում է նախօրոք)

Ա. Խաչատրյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

Ա. Վարդանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ն. Ասլանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Շահինյան

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության օպերատոր

Հ. Բաբայան  

- «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուսանկարիչ
Ա. Ուդումյան

- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի լրագրող (համաձայնությամբ)

Տ. Բաբայան

- Հանրային հեռուստատեսության «Հայլուր» ծրագրի օպերատոր (համաձայնությամբ)

Ս. Գրիշյան

- «Արմենիա» հեռուստաընկերության լրագրող (համաձայնությամբ)

Գ. Մանուկյան

- «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր (համաձայնությամբ)

Ն. Մուրադյան

- «Արմնյուզ» լրատվական գործակալության լրագրող (համաձայնությամբ)

Ա. Գալստյան

- «Արմնյուզ» լրատվական գործակալության օպերատոր (համաձայնությամբ)ուղղ.

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան