Գլխավոր տեղեկություն
Համար
N 939-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (19.09.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.09.18/51(991) Հոդ.848
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.09.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.09.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 օգոստոսի 2013 թվականի N 939-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածի 2-րդ մասին և 3-րդ հոդվածի 1.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը` համաձայն N 2 հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Տ. Սարգսյան

 

2013 թ. սեպտեմբերի 9

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 8-ի N 939-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

 I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Սույն իրավական ակտով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի (այսուհետ` կոմիտե) վերահսկման ոլորտում ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների, ինչպես նաև այդ ծառայություններից օգտվող տնտեսավարող սուբյեկտների կողմից «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի, այլ օրենքների, ինչպես նաև համապատասխան բնագավառը կարգավորող նորմատիվ այլ իրավական ակտերի (այսուհետ` ջրային համակարգերի բնագավառը կարգավորող օրենսդրություն) պայմանների ու պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով կազմակերպվող և անցկացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագրի հետ կապված հարաբերությունները։

2. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգին հավանություն տալու և տեսչական բարեփոխումների իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու, տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 25-ի N 1096-Ն և 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ և Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1135-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանում տեսչական բարեփոխումների հայեցակարգի համաձայն նախատեսվում է կոմիտեում ներդնել ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգ։ Այն հնարավորություն է տալիս հետևելու ռիսկերին` ըստ ոլորտների ու օբյեկտների և ստուգումները նպատակաուղղել դեպի այն ոլորտները և օբյեկտները, որոնք առավել ռիսկային են։

3. Ռիսկայնության գնահատման մեթոդաբանությունը և ռիսկայնության չափանիշները հնարավորություն կտան կոմիտեին՝

1) վերլուծելու և դասակարգելու ստուգման օբյեկտները՝ ըստ դրանց ռիսկայնության գործոնների.

2) ձևավորելու տնտեսավարող սուբյեկտների տվյալների բազա` ըստ գործունեության ոլորտների.

3) ներդնելու ստուգումների արդյունավետ մեխանիզմներ.

4) ռիսկերի կառավարման նպատակով արդյունավետ բաշխելու առկա ռեսուրսները։

 

II. ՌԻՍԿԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ

 

4. Ռիսկն անցանկալի իրադարձության ի հայտ գալու հավանականության և դրանից ակնկալվող բացասական հետևանքների համադրությունն է։

5. Տնտեսավարող սուբյեկտների ջրամատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման հետ կապված գործունեության ռիսկը ջրային տնտեսության ոլորտում պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը։

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԻՍԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

 

6. Ջրային համակարգերի ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների։

7. Տնտեսավարող սուբյեկտի ընդհանուր ռիսկը հավասար է ոլորտային և անհատական ռիսկերի հանրագումարին, որն ունի առավելագույնը 100 միավոր ընդհանուր կշիռ։

8. Ընդհանուր ռիսկի մեջ ոլորտային ռիսկը գնահատվում է մինչև 50 միավոր, որում`

1) խմելու ջրի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ռիսկայնության չափորոշիչները հետևյալն են`

Չափորոշիչը

Միավորները

5

10

15

20

25

1. Մեկ տարվա ընթացքում օգտագործվող ջրի ծավալը /մ3 /

մինչև 200

200-1000

1000-3000

3000-5000

5000-ից ավելի

2. Մեկ տարվա ընթացքում ջրահեռացման համակարգով հեռացվող ջրի ծավալը /մ3 /1

մինչև 100

100-500

500-1000

1000-2000

2000-ից ավելի

1  Տնտեսավարող սուբյեկտի կողմից ջրահեռացման համակարգով ջրահեռացում չիրականացնելու դեպքում ռիսկը հաշվարկվում է միայն ջրամատակարարման մասով:

 

2) ոռոգման ջրամատակարարման ոլորտի ռիսկայնության չափորոշիչները հետևյալն են`

 

Չափորոշիչը

Միավորները

5

10

15

20

25

1. Ոռոգման շրջանում օգտագործվող ջրի ծավալը /մ3 /

մինչև 25,000

25000,0-50000,0

50000,0 - 75000,0

75000,0-100000,0

100000,0-ից ավելի

2. Ոռոգվող հողատարածքը (հա)

մինչև 5,0

5,0-10,0

10,0-15,0

15,0-20,0

20,0-ից ավելի

 

9. Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից ջրային համակարգերի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները:

10. Ստուգաթերթերի միջոցով հաշվարկված ռիսկայնության գնահատականն ունի 50 միավոր կշիռ։

11. Ռիսկի վրա հիմնված ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ընտրությունն իրականացվում է ջրային համակարգերի բնագավառը կարգավորող օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության կիրառման անխուսափելիության, ստուգման ենթակա անձանց հավասարության և ստուգման ենթակա անձանց ընտրության արդարության սկզբունքների հիման վրա։

 

IV. ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

 

12. Ռիսկի վրա հիմնված` ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների ընտրությունն իրականացնելու նպատակով այդ սուբյեկտները սանդղակավորվում են ըստ ռիսկայնության աստիճանի։ Ռիսկայնության աստիճանը որոշվում է ռիսկայնությունը որոշող չափանիշների համար սահմանված բալային միավորների հանրագումարով։ Ըստ ռիսկայնության աստիճանի նվազման` ռիսկերի բալային միավորները դասակարգվում են հետևյալ միջակայքերում` բարձր ռիսկայնության խումբ, միջին ռիսկայնության խումբ, ցածր ռիսկայնության խմբում։ Եթե ռիսկայնությունը որոշող միավորների հանրագումարը մինչև 30 տոկոս է, ապա համարվում է, որ տնտեսավարող սուբյեկտը գտնվում է ցածր ռիսկայնության խմբում։ Եթե ռիսկայնությունը որոշող միավորների հանրագումարը գերազանցում է 30 տոկոսը, սակայն ցածր է 70 տոկոսից, ապա համարվում է, որ տնտեսավարող սուբյեկտը գտնվում է միջին ռիսկայնության խմբում։ Իսկ եթե ռիսկայնությունը որոշող միավորների հանրագումարը գերազանցում է 70 տոկոսը, ապա համարվում է, որ տնտեսավարող սուբյեկտը գտնվում է բարձր ռիսկայնության խմբում։

13. Տնտեսավարող սուբյեկտում ստուգումների հաճախականությունը որոշվում է ըստ ռիսկայնության խմբերի՝

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարողի մոտ` ոչ ավելի հաճախ, քան տարեկան 1 անգամ.

2) միջին ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարողի մոտ` ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 3 տարին 1 անգամ.

3) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարողի մոտ` ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին 1 անգամ։

14. Բարձր ռիսկայնության խմբին պատկանող տնտեսավարող սուբյեկտը վերահսկվող օբյեկտի ցուցանիշների փոփոխման կամ ստուգման արդյունքների հիման վրա կարող է տեղափոխվել ավելի ցածր ռիսկի խումբ։ Միևնույն ժամանակ, նախնականում միջին կամ ցածր ռիսկ ունեցող խմբին պատկանող տնտեսավարող սուբյեկտը կարող է տեղափոխվել ավելի բարձր ռիսկային խումբ (միջինից բարձր կամ ցածրից միջին և նույնիսկ բարձր), եթե ստուգման արդյունքում բացահայտվեն խախտումներ կամ փոփոխվեն ոլորտային ռիսկի հաշվարկման հիմքում ընկած տվյալ վերահսկվող օբյեկտի ցուցանիշները։

15. Կոմիտեն ստուգումներ կարող է իրականացնել նաև, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական, քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում, իսկ պետական մարմիններից և տեղական ինքնակառավարման մարմիններից՝ գրավոր տեղեկատվություն՝

1) քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման վտանգի մասին.

2) քաղաքացիների կյանքին, առողջությանը, իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին, շրջակա միջավայրին վնաս հասցնելու, ինչպես նաև բնական կամ տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների առաջացման մասին.

3) սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են):

 

V. ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆ, ԴՐԱ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

16. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի շրջանակներում տնտեսավարող սուբյեկտների տվյալների բազան իրենից ենթադրում է ծրագրային ապահովման համակարգ։ Այն ներառում է կոմիտեի վերահսկման ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի մասին տեղեկատվությունը։

17. Կոմիտեի տվյալների բազան սահմանվում է որպես էլեկտրոնային համակարգ, որի կառուցվածքն աղյուսակային է, բաղկացած է տեղեկատվական տողերից և սյունակներից։

18. Կոմիտեի առանձնահատկություններից ու նպատակներից ելնելով՝ կոմիտեի կողմից կարող է վարվել իր վերահսկվող ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների գրանցամատյան (ռեգիստր)։

19. Ռեգիստրի տվյալները լրացվում են կոմիտեի կողմից ինքնուրույն, իսկ տվյալները թարմացվում են նոր տվյալներ ի հայտ գալուց անմիջապես հետո։

20. Կոմիտեն համապատասխան տվյալների հիման վրա հաշվարկում է տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնության գնահատականները, որոնց հիման վրա կազմում է կոմիտեի ստուգումների իրականացման տարեկան ծրագիրը։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 8-ի N 939-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N-------

 

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ

 

Ստուգման սկիզբը

 

20 թ. _________________ _____

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

Ստուգման ավարտը

 

20 թ. __________________ _____

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

______________________________________________________________________________

 

_______________________________________________________________________________

 

Ստուգման հիմքն է ________________________________________________________________

 

Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն հարցաշարի _______________________________

 

________________________________________________________________________________

 

________________________________________________________________________________

 

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը և այլ կոնտակտային տվյալներ ______________

________________________________________________________________________________

 

________________________________________________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունն ու հայրանունը _______

 

________________________________________________________________________________

 

ՀՎՀՀ- ի ծածկագիրը ________________________________________________________________

 

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`

________________________________________________________________________________

(պաշտոնը)

(ծառայողական վկայականի համարը)

________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

(ստորագրությունը)

________________________________________________________________________________

(պաշտոնը)

(ծառայողական վկայականի համարը)

________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

(ստորագրությունը)

________________________________________________________________________________

(պաշտոնը)

(ծառայողական վկայականի համարը)

________________________________________________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)

(ստորագրությունը)

   

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

կամ լիազորված անձ

______________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________

(ստորագրությունը)

   

 

Հ Ա Ր Ց Ա Շ Ա Ր

ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

NN

ը/կ

Հարցը

Հղում իրավական ակտին

Կշիռը (միա-վորը)

Հարցի պատասխանը

Մեկնա-բանու-թյունը

Ստուգման եղանակը

 

այո

ոչ

չ/պ

1.

Առկա է ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը

ՀՀ ջրային օրենսգիրք

38 հ.

4

       

փաստաթղթային

2.

Առկա են ջրային համակարգին միանալու տեխնիկական պայմանները

ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի

N 130-Ն որոշման N 1 հավելվածի կետ 10

4

       

փաստաթղթային

3.

Առկա են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման պայմանագրեր

ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի

N 130-Ն որոշման N 1 հավելվածի կետ 35

5

       

փաստաթղթային ակնադիտական

4.

Ջրային համակարգերի միացումները կատարված են ըստ ջրամատակարարի կողմից տրված տեխնիկական պայմանների

ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի

N 130-Ն որոշման N 1 հավելվածի կետ 13

4

       

ակնադիտական

5.

Ջրաչափերը տեղադրված են ըստ ջրամատակարարի կողմից տրված տեղադրման տեխնիկական պայմանների

ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի

N 130-Ն որոշման N 1 հավելվածի կետ 15

4

       

ակնադիտական

6.

Արդյոք ջրաչափերն առկա են

ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի

N 130-Ն որոշման N 1 հավելվածի կետ 23

4

       

ակնադիտական

7.

Արդյոք ջրաչափի ցուցմունքները գրանցվում են յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև հաջորդող ամսվա 1-ը

ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի

N 130-Ն որոշման N 1 հավելվածի կետ 23

4

       

փաստաթղթային

8.

Արդյոք տեղադրված ջրաչափերը կապարակնքված են

ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի

N 130-Ն որոշման N 1 հավելվածի կետ 15

3

       

ակնադիտական

9.

Ջրամատակարարումն իրականացվում է ըստ սահմանված ժամանակացույցի

ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի

N 130-Ն որոշման N 1 հավելվածի կետ 44

5

       

փաստաթղթային ակնադիտական

10.

Կազմվել են խմելու ջրի օգտագործման կանոնների խախտման ակտեր

ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի

N 130-Ն որոշման N 1 հավելվածի կետ 25

5

       

փաստաթղթային

11.

Ինքնակամ (ապօրինի) և կանոնների խախտմամբ օգտագործված ջրի ծավալները վերահաշվարկվում են

ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի

N 130-Ն որոշման N 1 հավելվածի կետ 25

5

       

փաստաթղթային

12.

Ջրամատակարարման սահմանափակումների մասին բաժանորդներին տեղեկացվում է

ՀՀ կառավարության 2004 թ. հունվարի 22-ի

N 130-Ն որոշման N 1 հավելվածի կետ 44

3

       

փաստաթղթային

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ N-------

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ

 

Ստուգման սկիզբը

 

20 թ. _________________ _____

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

Ստուգման ավարտը

 

20 թ. __________________ _____

(տարեթիվը, ամիսը, ամսաթիվը)

 

Ստուգման հիմքն է ________________________________________________________________

 

______________________________________________________________________________

 

_______________________________________________________________________________

 

Ստուգման ենթակա հարցերի շրջանակը՝ համաձայն հարցաշարի _______________________________

 

________________________________________________________________________________

 

________________________________________________________________________________

 

Տնտեսավարող սուբյեկտի անվանումը, գտնվելու վայրը և այլ կոնտակտային տվյալներ ______________

______________________________________________________________________________

 

_______________________________________________________________________________

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունն ու հայրանունը _______

 

ՀՎՀՀ- ի ծածկագիրը ________________________________________________________________

 

Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք`

________________________________________________________________________________

(պաշտոնը)

(ծառայողական վկայականի համարը)

________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

(ստորագրությունը)

________________________________________________________________________________

(պաշտոնը)

(ծառայողական վկայականի համարը)

________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

(ստորագրությունը)

________________________________________________________________________________

(պաշտոնը)

(ծառայողական վկայականի համարը)

________________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)


 

(ստորագրությունը)


 

Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար

կամ լիազորված անձ

______________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

_______________________

(ստորագրությունը)

________________________________________________________________________________

 

ՈՌՈԳՄԱՆ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՐՑԱՇԱՐ

 

NN

ը/կ

Հարցը

Հղում իրավական ակտին

Կշիռը (միա-վորը)

Հարցի պատասխանը

Մեկնա-բանու-թյունը

Ստուգման եղանակը

այո

ոչ

չ/պ

1.

Առկա է ջրային համակարգի օգտագործման թույլտվությունը

ՀՀ ջրային օրենսգիրք 38հ.

7

       

փաստաթղթային

2.

Առկա է ոռոգման ջրի մատակարարման պայմանագիրը

ՀՀ կառավարության

2002 թ. դեկտեմբերի 26-ի

N 2121-Ն որոշման N 1 հավելվածի կետ 23

7

       

փաստաթղթային

3.

Առկա են ոռոգման համակարգին միանալու տեխնիկական պայմանները

ՀՀ կառավարության

2002 թ. դեկտեմբերի 26-ի

N 2121-Ն որոշման N 1 հավելվածի կետ 8

4

       

փաստաթղթային

4.

Ոռոգման համակարգերը օգտագործման են հանձնվել անհատույց օգտագործման պայմանագրով

ՀՀ ջրային օրենսգիրք 49 հ.

4

       

փաստաթղթային

5.

Մատակարարման կետում ջրառի ծավալները հաշվառվում են

ՀՀ կառավարության

2002 թ. դեկտեմբերի 26-ի

N 2121-Ն որոշման

N 1 հավելվածի կետ 14

7

       

փաստաթղթային

6.

Ջրտուքի ծավալները հաշվառվում են

ՀՀ կառավարության

2002 թ. դեկտեմբերի 26-ի

N 2121-Ն որոշման

N 1 հավելվածի կետ 14

4

       

փաստաթղթային ակնադիտական

7.

Վարձը հաշվառվում է փաստացի օգտագործված ջրի ծավալով

ՀՀ կառավարության

2002 թ. մարտի 14-ի

N 240 որոշման կետ 1

5

       

փաստաթղթային

8.

Ոռոգման համակարգերն օգտագործվում են միայն ոռոգման նպատակով

«Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենք, հոդված 5

4

       

ակնադիտական

9.

10-օրյակային հայտեր ներկայացվում են

ՀՀ կառավարության

2002թ. դեկտեմբերի 26-ի  2121-Ն որոշման N 1 հավելվածի կետ 27

4

       

փաստաթղթային

10.

Կազմվել են կանոնների խախտման ակտեր

ՀՀ կառավարության

2002թ. դեկտեմբերի 26-ի  2121-Ն որոշման N 1 հավելվածի կետ 20

4

       

փաստաթղթային

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 

Հանձնարարական N

 

_____ __________________20  թ.

Կազմակերպության ղեկավար կամ լիազորված անձ ____________________________________

____________________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը)

 

Ջրային համակարգերի օգտագործման և պահպանման, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման կանոնների պահպանման նպատակով իրականացված, ստուգման ժամանակ արձանագրված խախտումները վերացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

 

N համար

Անհրաժեշտ միջոցառումը

Խախտումը վերացնելու իրականացման ժամկետը

     

 

Անհամաձայնության դեպքում տնտեսավարողը կարող է բողոքարկել օրենքով սահմանված կարգով

 

Տեսուչի ստորագրությունը ______________________ Կազմ. ղեկավարի ստորագրությունը ______________________

 

 

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե

 

Հանձնարարականի կատարման ստուգման թերթ

 

_____ __________________20  թ.

 

Ջրային տնտեսության պետական կոմիտեի լիազորված անձ

________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

NN

ը/կ

Անհրաժեշտ միջոցառումը խախտումը վերացնելու համար

Հանձնարարականի կատարման աստիճանը

Հանձնարարականի ստուգման ամսաթիվը

Տեսուչի ստորագրությունը

Տնտեսավարող սուբյեկտի ստորագրությունը

           
           
           

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան