ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2013 թվականի N 780-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստին մասնակցելու նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 9-14-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Պատվիրակության անդամների՝ Մինսկ գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Մ. Թոռչյանինը և Ա. Սանոյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Ա. Միրզաբեկյանինը, Ս. Աբրահամյանինը, Ս. Աբրահամյանինը և Ա. Ալմազյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Ա. Ղևոնդյանինը և Դ. Վիրաբյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Է. Նանյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության համար նախատեսված միջոցների հաշվին.
5) Ա. Աբրահամյանինը` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմին նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Միրզաբեկյանի՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. սեպտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. սեպտեմբերի 9-ի N 780-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-14-Ը ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Միրզաբեկյան | -ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ (հանձնաժողովի հայկական կողմի նախագահ, 2013 թ. սեպտեմբերի 12-14-ը) |
Ա. Ղևոնդյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական (2013 թ. սեպտեմբերի 12-14-ը) |
Ս. Աբրահամյան | -ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման ՆՏԱ-ի դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության պետ |
Մ. Թոռչյան | -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ռազմատնտեսական և զորահավաքային ծրագրերի վարչության պետ |
Դ. Վիրաբյան | -ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության ՀԱՊԿ-ի բաժնի վարիչի պաշտոնակատար |
Ա. Աբրահամյան | -ՀՀ ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ԱՊՀ և ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ համագործակցության բաժնի պետ |
Ա. Սանոյան | -ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական հարաբերությունների վարչության միջազգային պայմանագրերի փորձաքննության բաժնի պետ |
Է. Նանյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության աշխատող |
Ա. Ալմազյան | -ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային ռազմական համագործակցության բաժնի ավագ սպա |
Ս. Աբրահամյան | -ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ (հանձնաժողովի հայկական մասի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |