Գլխավոր տեղեկություն
Համար
N 908-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.08.2013-05.03.2014)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2013 թվականի N 908-Ա

 

 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԲԻՈ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ` 300 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ  ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԲԻՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2013 թվականի օգոստոսի 15-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող` 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2016 թվականի օգոստոսի 15-ը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԲԻՈ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 29

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 15-ի N 908-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԲԻՈ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

6810

Արտադրանք՝ բետոնից, ցեմենտից կամ մշակված քարից

կգ

12000

Հոլանդիա/Հոլանդիա

277190000

2.

7308

Մետաղական կոնստրուկցիաներ և մասեր

կգ

58200

Հոլանդիա/Հոլանդիա

3.

7604

Այլումինե մասեր և պրոֆիլներ

կգ

29880

Հոլանդիա/Հոլանդիա

4.

8415

Оդափոխության համակարգ և դրա մասերը

կգ

1250

Հոլանդիա/Հոլանդիա

5.

7610

Այլումինե դետալներ

կգ

3500

Հոլանդիա/Հոլանդիա

6.

7005

Ապակի

կգ

161750

Հոլանդիա/Հոլանդիա

7.

3925

Պլաստմասսայե դետալներ

կգ

522

Հոլանդիա/Հոլանդիա

8.

7610

Դռներ, պատուհաններ և դրանց մասեր

կգ

6750

Հոլանդիա/Հոլանդիա

9.

7308

Մետաղական դռներ

կգ

2650

Հոլանդիա/Հոլանդիա

10.

7604

Այլումինե դետալներ

կգ

40500

Հոլանդիա/Հոլանդիա

78440000

11.

8483

Ատամնավոր մետաղական դետալներ

կգ

8050

Հոլանդիա/Հոլանդիա

12.

4008

Ռետինե դետալներ

կգ

3850

Հոլանդիա/Հոլանդիա

13.

7610

Այլումինե դետալներ

կգ

21000

Հոլանդիա/Հոլանդիա

14.

3916

Պլաստմասսայե պրոֆիլներ

կգ

1230

Հոլանդիա/Հոլանդիա

15.

7308

Մետաղական դետալներ

կգ

18710

Հոլանդիա/Հոլանդիա

16.

3918

Պլաստիկ պաստառներ

քառ. մ

10000

Հոլանդիա/Հոլանդիա

17.

3918

Պլաստիկ ցանց

քառ. մ

10000

Հոլանդիա/Հոլանդիա

18.

8402

Կաթսա

հատ

1

Հոլանդիա/Հոլանդիա

189210000

19.

8404

Կաթսային օժանդակ սարքավորումներ

հատ

8

Հոլանդիա/Հոլանդիա

20.

8416

Այրիչ

հատ

1

Հոլանդիա/Հոլանդիա

21.

8432

Մեխանիկական գյուղատնտեսական սարքավորումներ

հատ

1

Հոլանդիա/Հոլանդիա

22.

7304

Մետաղական խողովակներ և դրանց դետալներ

կգ

147160

Հոլանդիա/Հոլանդիա

23.

8421

Հոսանքի մասնակի ֆիլտրող սարքավորում

հատ

5

Հոլանդիա/Հոլանդիա

24.

3208

Հրապատիճներ և ներկեր

կգ

2120

Հոլանդիա/Հոլանդիա

25.

8432

Գյուղատնտեսական նշանակության այլ մեքենաներ և մեխանիզմներ

հատ

1

Հոլանդիա/Հոլանդիա

26.

7309

Ջրի պահեստավորման ցիստեռններ

հատ

4

Հոլանդիա/Հոլանդիա

27.

8413

Կենտրոնախույս պոմպեր և դրանց մասեր

հատ

10

Հոլանդիա/Հոլանդիա

28.

8424

Ոռոգման համակարգերի մասեր

կգ

15860

Հոլանդիա/Հոլանդիա

29.

8542

Համակարգչային պրոցեսորներ

հատ

4

Հոլանդիա/Հոլանդիա

30.

8415

Օդափոխության համակարգեր և դրանց մասեր

կգ

15300

Հոլանդիա/Հոլանդիա

31.

8432

Գյուղատնտեսության սարքավորումներ

հատ

2

Հոլանդիա/Հոլանդիա

32.

8436

Լոլիկի կախիչների թել փաթաթող սարք

հատ

1

Հոլանդիա/Հոլանդիա

33.

8428

Էլեկտրական բարձրացման մեխանիզմներ և դրանց մասեր

հատ

4

Հոլանդիա/Հոլանդիա

34.

8504

Մարտկոցի վերալիցքավորման սարք

հատ

6

Հոլանդիա/Հոլանդիա

112890000

35.

8433

Բերքի հավաքման և տեղափոխման սայլակ

հատ

12

Հոլանդիա/Հոլանդիա

36.

8424

Ծծումբ գոլորշիացնող սարք

հատ

10

Հոլանդիա/Հոլանդիա

37.

8432

Մետաղական կեռիկ՝ լոլիկի թելերը փաթաթելու համար

հատ

56000

Հոլանդիա/Հոլանդիա

38.

3926

Պլաստիկ ճարմանդներ՝ լոլիկի թփերն ամրացնելու համար

հատ

828000

Հոլանդիա/Հոլանդիա

39.

5407

Թել՝ սինթետիկ

կգ

1530

Հոլանդիա/Հոլանդիա

40.

8536

Կուտակ՝ լար ձգելու համար

հատ

250

Հոլանդիա/Հոլանդիա

41.

3921

Գրունտի պոլիէթիլային ծածկոց

քառ. մ

10000

Հոլանդիա/Հոլանդիա

42.

3921

Պոլիէթիլային սուբստրատ՝ լոլիկ աճեցնելու համար

մ

6324

Հոլանդիա/Հոլանդիա

43.

8544

Պոլիէթիլային ծածկույթով լար

կգ

2240

Հոլանդիա/Հոլանդիա

 

 Ընդամենը

657730000

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Վ. Գաբրիելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.02.2014, N 192-Ա 05.03.2014, N 908-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան