Գլխավոր տեղեկություն
Համար
N 539-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (12.12.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.12.02/32(476) Հոդ.336
Ընդունող մարմին
Կոտայքի մարզպետ
Ընդունման ամսաթիվ
11.11.2013
Ստորագրող մարմին
Կոտայքի մարզպետ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.12.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 նոյեմբերի 2013 թ.

Պետական գրանցման թիվ 50613457

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ

 

11 նոյեմբերի 2013 թ.

ք. Հրազդան

N 539-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1071-Ն որոշման 2-րդ կետը`

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2012 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին» N 32-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ և 6.2-րդ կետերը.

«6.1. Մրցույթ անցկացնելու մասին որոշումը մարզպետն ընդունում է տնօրենի թափուր պաշտոնն առաջանալու պահից ոչ ուշ, քան երկու ամսվա ընթացքում:

6.2. Մինչև սույն կարգին համապատասխան մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը տնօրենի թափուր պաշտոնը ժամանակավորապես կարող է զբաղեցնել միայն այն անձը, ով բավարարում է սույն կարգով և այլ իրավական ակտերով տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի հավակնորդներին ներկայացվող պահանջները:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Կ. Շահգալդյան