ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 օգոստոսի 2013 թվականի N 901-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ՎԱՐԴԵՆԻՍԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ ու 68-րդ հոդվածի 7-րդ մասերը և 67-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության՝ 2.000.000 դրամ մեծությամբ կանոնադրական կապիտալը (5000 դրամ անվանական արժեքով 400 հասարակ (սովորական) բաժնետոմս) նվազեցնել 720.000 դրամով՝ բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձևով` այն համապատասխանեցնելով 2012 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին, որը կազմել է 1.299.000 դրամ: Ընկերության կանոնադրական կապիտալը սահմանել 1.280.000 դրամ, որը համապատասխանում է 3200 դրամ անվանական արժեքով 400 հասարակ (սովորական) բաժնետոմսի:
2. Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետին` ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Վարդենիսի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը և կանոնադրությունում համապատասխան փոփոխության պետական գրանցումը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 28 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|