ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 օգոստոսի 2013 թվականի N 740-Ա
Ա. ԲԱԽՉԱԳՈՒԼՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Ա. Բախչագուլյանին «Կարուն» կաթնամթերքի կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Ա. Բաղդասարյանի հրավերով 2013 թվականի օգոստոսի 26-30-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ կաթնամթերքի արտադրություններում մանրէաբանական ստուգումներին, սանիտարական ընթացակարգերին և նոր տեխնոլոգիաներին ծանոթանալու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախչագուլյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. օգոստոսի 26 Երևան |