ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 հոկտեմբերի 2013 թվականի N 1183-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին որպես նվիրաբերություն տրամադրելու համար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը 2013 թվականին հատկացնել 70000,0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին» հոդվածով):
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշման 2-րդ կետով հատկացված գումարը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1183-Ն որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բաժինը |
Խումբը |
Դասը |
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները |
Ցուցանիշների փոփոխությունները (ավելացումները նշված են դրական նշանով իսկ նվազեցումները` փակագծերում) |
տարի | ||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ |
0.0 | |||
այդ թվում` |
||||
09 |
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ |
(70000.0) | ||
այդ թվում` |
||||
06 |
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ |
(70000.0) | ||
այդ թվում` |
||||
01 |
Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ |
(70000.0) | ||
37. Ատեստավորման միջոցով որակավորում ստացած ուսուցիչներին հավելավճարների տրամադրում |
(70000.0) | |||
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
(70000.0) | |||
այդ թվում` |
||||
Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին |
(70000.0) | |||
11 |
ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ |
70000.0 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ |
70000.0 | ||
այդ թվում` |
||||
01 |
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
70000.0 | ||
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ |
70000.0 | |||
ՀՀ կառավարություն |
70000.0 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 10-ի N 1183-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.16 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
|
ՀՀ կրթության և գիտության նախարարություն |
Չափորոշիչներ |
Ցուցանիշների փոփոխությունները | |||||
ոչ ֆինանսական ցուցանիշներ |
ֆինանսական ցուցանիշներ | |||||
տարի |
տարի | |||||
ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները | ||||||
1. Քաղաքականության միջոցառումներ | ||||||
1.2 Տրանսֆերտներ | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||
1146 |
ԾՏ11 | |||||
|
Նկարագրությունը | |||||
Շահառուների քանակը |
Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ |
(329.0) |
| |||
Գումարը (հազ. դրամ) |
|
x |
(70000.0) | |||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը | ||||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||
Ատեստավորման արդյունքում որակավորում ստացած ուսուցիչներ | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
1146 Հանրակրթության ծրագիր | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Հանրակրթական մակարդակում սովորողների ընդգրկվածության, գրագիտության և համակողմանի զարգացման բարձր մակարդակի ապահովում | ||||||
Ծրագրային դասիչը |
Անվանումը | |||||
1111 |
ԾՏ12 | |||||
Նկարագրությունը | ||||||
Շահառուների քանակը |
ՀՀ բուհերի ուսանողներ |
|
0.0 | |||
Գումարը (հազ. դրամ) |
x |
70000.0 | ||||
Տրանսֆերտի վճարման հաճախականությունը |
միանվագ |
0.0 | ||||
Շահառուների ընտրության չափանիշները | ||||||
ՀՀ բուհերի ուսանողներ | ||||||
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը | ||||||
1111 Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ծրագիր | ||||||
Վերջնական արդյունքի նկարագրությունը | ||||||
Գիտելիքների տնտեսության և գիտության զարգացման արդի պահանջներին համապատասխան բարձրագույն և հետբուհական մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների պատրաստում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |