Գլխավոր տեղեկություն
Համար
N 110-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (28.11.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.02.20/10(950) Հոդ.115
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.02.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.02.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 փետրվարի 2013 թվականի N 110-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԻՄՆԱԴՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 07.11.13 N 1243-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 22-ի N 47 արձանագրային որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածի 11.11 աղյուսակում և N 12 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) ձևավորել աշխատանքային խումբ մինչև 2014 թվականի հունվարի 1-ը «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հիմնադիր փաստաթղթերի կազմման, ընկերության գրանցման և լիցենզավորման համար անհրաժեշտ գործընթացների իրականացման նպատակով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները.

3) համապատասխան օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հիմնադրման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

(2-րդ կետը փոփ., լրաց. 07.11.13 N 1243-Ն)

3. Աշխատանքային խմբի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 17195.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով 15000.0 հազ. դրամ, «Վարչական սարքավորումներ» հոդվածով 1200.0 հազ. դրամ, «Պարտադիր վճարներ» հոդվածով 895.0 հազ. դրամ, «Գործառնական և բանկային ծառայությունների ծախսեր» հոդվածով 100.0 հազ. դրամ:

(3-րդ կետը խմբ. 07.11.13 N 1243-Ն)

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. փետրվարի 15

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 14-ի N 110-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 11 հավելվածի N 11.11 աղյուսակում կատարվող ԼրացումներԸ

 

ՄԱՍ Ա: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արտահանում իրականացնող կազմակերպություններին աջակցության նոր գործիքների մշակում և արտահանմանն աջակցող ինստիտուտների կարողությունների զարգացում

 

ՄԱՍ Բ: Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Չափորոշիչներ

 
           

Առաջին եռամսյակ

Առաջին կիսամյակ

 Ինն ամիս

 Տարի

Առաջին եռամսյակ

Առաջին կիսամյակ

 Ինն ամիս

 Տարի

Ծրագրային դասիչը 1167 ԱԾ03

Անվանումը

ԱՖԱԿ ՓԲԸ-ի հիմնադրման նախապատրաստական աշխատանքների իրականացում

Նկարագրությունը

Մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն

Քանակական

ԱՖԱԿ ՓԲԸ-ի ստեղծման համար անհրաժեշտ փաստաթղթեր

 

8

10

10

X

X

X

X

Որակական

Մշակված չէ

X

X

X

X

0.0

0.0

0.0

0.0

Ժամկետայնության

Մշակված չէ

X

X

X

X

0.0

0.0

0.0

0.0

Մատուցված ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

X

X

X

18,829.4

41,329.4

41,329.4

41,329.4

Ծրագիրը(ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ԱՖԱԿ ՓԲԸ-ի ստեղծում և մեկնարկ

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2013 թվականի

փետրվարի 14-ի N 110-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1616-Ն որոշման N 12 հավելվածում կատարվող լրացումները

Գնման առարկայի

անվանումը

գնման ձևը

չափման միավորը

քանակը

գումարը (հազ. դրամ), գումարի ավելացումը նշվում է դրական նշանով

1

2

3

4

5

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

 

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

Լրացումներ գնումների անվանացանկում

Ապրանքներ

   

3829.4

Դյուրակիր համակարգիչ

ՇՀ

հատ

4

1200.0

Համակարգիչ

ՇՀ

հատ

8

2000.0

Պրինտեր

ՇՀ

հատ

2

160.0

Սկաներ

ՇՀ

հատ

1

50.0

Հեռախոս

ՇՀ

հատ

4

48.0

Քարթրիջ

ՇՀ

հատ

4

256.0

Թուղթ գրելու

ՇՀ

կգ

78

63.2

Թղթապանակ (Ֆայլ)

ՇՀ

հատ

200

2.6

Գրիչ

ՇՀ

հատ

30

4.8

Նշումների թուղթ

ՇՀ

հատ

10

18.0

Ծրար

ՇՀ

հատ

100

3.0

Ծրար

ՇՀ

հատ

100

6.0

Դակիչ

ՇՀ

հատ

5

6.5

Կարիչ (ստեպլեր)

ՇՀ

հատ

5

6.0

Կարիչի ասեղ

ՇՀ

հատ

10

1.2

Ամրակ

ՇՀ

տուփ

10

1.6

Սեղմակ

ՇՀ

հատ

100

2.0

Քանոն

ՇՀ

հատ

10

0.5

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.11.2013, N 1243-Ն 28.11.2013, N 110-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան