ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 օգոստոսի 2013 թվականի N 880-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծնի գյուղական համայնքում գտնվող «Կույբիշև» քարշային ենթակայանի 27 միավոր ուժային էլեկտրատեխնիկական սարքավորումները (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:
2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի հունիսի 24-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`
1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.
3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.
4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր:
4. Գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
2013 թ. օգոստոսի 24 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի N 880-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Դասական աճուրդով օտարման ենթակա` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի
NN ը/կ |
Անվանումը |
Քանակը (հատ) |
Միավորի գնահատված արժեքը (դրամ) |
Միավորի մեկնարկային գինը (դրամ) |
1. |
Քարշային տրանսֆորմատոր ՏԴՊ 1200/10 |
1 |
1 100 000 |
1 100 000 |
2. |
Տրանսֆորմատոր ՏՄ-400/10 75ՈՒ-1 |
2 |
200 000 |
200 000 |
3. |
Ուժային անջատիչ ՄԿՊ-110 |
1 |
220 000 |
220 000 |
4. |
Դիզել գեներատոր ԴԳՄԱ-48 |
1 |
190 000 |
190 000 |
5. |
Լարման տրանսֆորմատոր ՆԿՖ-110 |
6 |
70 000 |
70 000 |
6. |
Հոսանքի տրանսֆորմատոր ՏՖԶՄ-110 |
3 |
90 000 |
90 000 |
7. |
Ռեակտոր ՌԲՖԱՄ-ՈՒ-6500/3250 |
10 |
170 000 |
170 000 |
8. |
Բաշխիչ սարքավորում ԶՌՈՒ-10;3.5կվ |
1 |
50 000 |
50 000 |
9. |
Կառավարման վահանակ ԼԷՋ |
1 |
40 000 |
40 000 |
10. |
Ուժային տրանսֆորմատոր ՏԴՆ-16000 110 10 |
1 |
900 000 |
900 000 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|