Գլխավոր տեղեկություն
Համար
N 880-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.08.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 օգոստոսի 2013 թվականի N 880-Ա

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծնի գյուղական համայնքում գտնվող «Կույբիշև» քարշային ենթակայանի 27 միավոր ուժային էլեկտրատեխնիկական սարքավորումները (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2013 թվականի հունիսի 24-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր:

4. Գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից տասնօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 24

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2013 թվականի

օգոստոսի 22-ի N 880-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

Դասական աճուրդով օտարման ենթակա` «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն» պետական կառավարչական հիմնարկին ամրացված գույքի

 

NN

ը/կ

Անվանումը

Քանակը (հատ)

Միավորի գնահատված արժեքը

(դրամ)

Միավորի մեկնարկային գինը

(դրամ)

1.

Քարշային տրանսֆորմատոր ՏԴՊ 1200/10

1

1 100 000

1 100 000

2.

Տրանսֆորմատոր ՏՄ-400/10 75ՈՒ-1

2

200 000

200 000

3.

Ուժային անջատիչ ՄԿՊ-110

1

220 000

220 000

4.

Դիզել գեներատոր ԴԳՄԱ-48

1

190 000

190 000

5.

Լարման տրանսֆորմատոր ՆԿՖ-110

6

70 000

70 000

6.

Հոսանքի տրանսֆորմատոր ՏՖԶՄ-110

3

90 000

90 000

7.

Ռեակտոր ՌԲՖԱՄ-ՈՒ-6500/3250

10

170 000

170 000

8.

Բաշխիչ սարքավորում ԶՌՈՒ-10;3.5կվ

1

50 000

50 000

9.

Կառավարման վահանակ ԼԷՋ

1

40 000

40 000

10.

Ուժային տրանսֆորմատոր ՏԴՆ-16000 110 10

1

900 000

900 000

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Վ. Գաբրիելյան