Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 175-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.07.2013-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.09.04/26(470).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.07.2013
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հուլիսի 2013 թ.

թիվ 175-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՇԱՐՔ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 591) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36.1-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի հուլիսի 10-ի թիվ 32 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ՇԱՐՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն (լիցենզիա թիվ 591) փոխանակման կետը սկսած 2009 թվականի մայիսի 12-ից մինչև 2013 թվականի հուլիսի 11-ն անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի փետրվարի 1-ի թիվ 42-Ա որոշմամբ «ՇԱՐՔ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 591 լիցենզիան։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։

3. Սույն որոշումն օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։

 

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ

Ա. Ջավադյան

 

2013 թ. հուլիսի 13

Երևան